Մարզպետն ասել է Ուդոն չպիտի ընտրվի, պատվի հարց է
<<Հրապարակ>> օրաթերթը գրում է.<<Հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ Սեւանում թեժ է։ Առաջադրված 7 թեկնածուից 3-ն են մնացել, ինքնաբացարկ է հայտնել անգամ ՀՅԴ-ի թեկնածուն՝ Արտակ Վարդանյանը։ Հիմնական պայքարը երկուսի միջեւ է՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի, որը պատերազմում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի դեմ, եւ անկուսակցական Սարգիս Մուրադյանի՝ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալի, որի մասին Ղուկասյանն ասել էր, թե Սեւանում չի ապրել, Լճաշեն գյուղից է, ընտրությունների համար են 1 տարի առաջ գրանցել Սեւանում։ Երրորդն անկուսակցական Արա Սմբատյանն է։ Տեղեկություններ կան, որ ընտրություններին ակտիվորեն խառնվում է նաեւ ոստիկանապետ Գասպարյանը։ Նախորդ ընտրություններին նա աշխատել էր Ուդոյի օգտին, այս անգամ՝ մարզպետի թեկնածու Մուրադյանի։ Ինքը՝ մարզպետը, մարզում հայտարարել է, որ իր պատվի հարցն է՝ Ուդոն չպիտի ընտրվի>>։
