Արսեն Ավակովը կասկածվում է կոռուպցիայի մեջ. լուսանկարներ
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին մեղադրում է կոռուխպցիայի մեջ:
Ինչպես ասել է՝ մեկ տարուց ավելի է, ինչ Ավակովը նախարարական պաշտոնը համատեղում է իտալական ընկերության տնօրենի պաշտոնի հետ, ինչն արգելված է ուկրաինական օրենքներով:
«Իտալիայի Ֆրոնզիոնե նահանգի առևտրա-արդյունաբերական պալատում ես ստացել եմ AvItalia S.R.L. ձեռնարկության գրանցման փաստաթղթեր: Համաձայն փաստաթղթերի՝ ընկերությունը հիմնվել է 2011-ին՝ անշարժ գույքի ղեկավարման համար: Ավակովը նշանակվել է նախարարի պաշտոնին 2014թ. փետրվարի 27-ին: 2015թ. ապրիլի դրությամբ շարունակում էր մնալ իտալական AvItalia S.R.L. ընկերության նախագահ»,- գրում է Լեշչենկոն:
Ուկրաինացի պատգամավորի խոսքով՝ ինքը համապատասխան փաստաթղթերը կուղարկի Ուկրաինայի անվտանգության ծառայություն, դատախազություն ու Ազգային ոստիկանություն:
