Երևանն անսպասելիորեն փոխում է «խաղի կանոնները»

Օրեր առաջ Հայաստանի իշխանությունները, կարելի է ասել, հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն. «Ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել լրջորեն մտածել, վերանայել Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումները: Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով»: Նրա խոսքով, Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները կյանքի չեն կոչվել: «Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց: Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Քննարկման առարկա է այն, որ պետք է հրադադարի ռեժիմն ամրապնդվի, վերջ դրվի ադրբեջանական դիվերսիաներին, ավելացվի ԵԱՀԿ առաքելության լիազորությունները», հավելել է Շ.Քոչարյանը: Արդյոք պաշտոնական Երևանը հրաժարվո՞ւմ է Մադրիդյան սկզբունքներից... Նախ, նկատենք, որ այս օրերին լայնորեն քննարկվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի փոփոխության թեման: Սկզբում ռուսաստանյան մամուլը հերքեց Նալբանդյանի փոփոխությունը, բայց հետո նաև ռուսական մամուլը գրեց Նալբանդյանի փոփոխության մասին: Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, ռուսական գծի հավատարիմ դիվանագետ է: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած ոչ այնքան «ռազմավարական դաշնակցի» պահվածքը` առաջին դժգոհությունը հնչում էր հենց Նալբանդյանի ուղղությամբ, նրա գործունեության ու նրա ղեկավարած կառույցից անգործության առնչությամբ: Պաշտոնական Երևանը, ըստ ամենայնի, Շավարշ Քոչարյանի մակարդակով նման կարևոր հայտարարությունը հենց այնպես չի արել: Ավելին` սա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո խիստ կարևոր նշանակության հայտարարություն է, որը կարող է փոխել բանակցային գործընթացի ուղղությունն առհասարակ: Շավարշ Քոչարյանի հայտարարության ենթատեքստ կարելի է մատնանշել այն, որ հայկական կողմն այլևս չի պատրաստվում հանդուրժել Ալիևի քմահաճությունները, իսկ սա էլ իր հերթին նշանակում է նաև, որ Երևանը նաև չի ցանկանում հանդուրժել փաստը, որ տարիներ շարունակ Մոսկվան երես է տալիս Ալիևին` շարունակաբար զինելով Ադրբեջանին հարձակողական զենքով, ինչի արդյունքում էլ Ալիևն ապրիլի սկզբին դիմեց ագրեսիայի: Մյուս կողմից, Ալիևն, ըստ էության, արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոնկրետ առաջարկները, որոնք արվեցին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Իսկ նման իրավիճակում Հայաստանի կողմից բանակցություններին մասնակցելը` նշանակում է համաձայնություն տալ Ալիևի սանձարձակություններին և ընդունել նրա «խաղի կանոնները»: Հետևաբար, այս փուլում, պաշտոնական Երևանն, ըստ ամենայնի, «խաղի կանոնները» փոխելու իր մարտավարությամբ է որոշել հանդես գալ: Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am