Ինչպես աշխատեց Մինասյանը. Շարմազանովը գնահատականներ է տալիս
ՀՀԿ-ն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի աշխատանքը հաջող է գնահատում:
«Դժվար է կարճ ժամանակահատվածում գնահատական հնչեցնել, բայց, ճանաչելով Արծվիկ Մինասյանին, կարող եմ ասել, որ նա ազնիվ, սկզբունքային անձնավորություն է և անում է հնարավորը, որ իր ղեկավարած ոլորտն ունենա ձեռքբերումներ», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը:
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե Արծվիկ Մինասյանը ևս կփոխարինվի` Էկոնոմիկայի նախարարությունից տեղափոխվելով բնապահպանության նախարարություն, Շարմազանովն այս հարցում գործի դրեց ֆուտբոլային իր գիտելիքները:
«Այնպես չէ, որ Գարեթ Բեյլը վատ ֆուտբոլիստ էր, որ «Տոտենհեմից» եկավ «Ռեալ», - նման համեմատություն արեց ԱԺ փոխնախագահը:
