Թուրք հոդվածագիր. «Խոստում» ֆիլմը Թուրքիայի համար գլխացավանք է դառնալու

Թուրք հոդվածագիր Ալի Էյուբօղլուն անդրադարձել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Թուրքական «Milliyet» թերթում հրապարակված հոդվածում Էյուբօղլուն զգուշացնում է, որ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմից հետո «Խոստումը» Թուրքիայի համար մի նոր գլխացավանք է դառնալու: «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմը 1978 թվականին նկարահանել է ռեժիսոր Ալան Փարքերը: Այն հիմնված է իրական փաստերի վրա: Թուրքիայում ազատազրկման դատապարտված ամերիկացի Բիլլի Հեյսի պատմության միջոցով ներկայացվում է Թուրքիայում տիրող ապօրինությունները, բանտային դաժան իրականությունը, բռնությունը և իշխանական ամենաթողությունը: Ֆիլմն արժանացել է 2 Օսկարի: «Տարիներ շարունակ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմով ենք զբաղվել: Հետո էլ անվեջանալի գլխացավանք դարձան տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը: Մինչև հիմա էլ զբաղվում ենք այս հարցով… Հիմա էլ մոտ ժամանակներս մի գլխացավանք էլ կավելանա…»: Կարճ անդրադարձով ներկայացնելով ֆիլմի սցենարը՝ Էյուբօղլուն նշում է, որ ֆիլմում սիրային եռանկյունու պատմությունն ընդամենը պատրվակ է, իսկ հիմնական նպատակը՝ ցույց տալ, որ թուրքերը ցեղասպանության են ենթարկել հայերին: «Իհարկե, հարցնողներ կլինեն, թե ինչպես եմ նման եզրակացություն արել առանց ֆիլմը դիտելու»,-գրում է թուրք հոդվածագիրը՝ նշելով, որ իրեն այդպես մտածելու տեղիք են տվել նախ ֆիլմի թրեյլերը և երկրորդ՝ ֆիլմի պրոդյուսերների շարքում Քըրք Քըրքորյանի անունը: Էյուբօղլուն, Քըրքորյանին ներկայացնելով որպես Հայաստանի գլխավոր հովանավոր, գրում է. «Երբ այդ ֆիլմը վարձույթի դուրս գա, այն ժամանակ կտեսնեք, թե թուրքերի թշնամի Քըրքորյանը մահվանից առաջ ինչ գլխացավանք է թողել մեզ»: Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են օսկարակիր Քրիստիան Բեյլի, Շառլոթ լը Բոնը և Օսկար Այզեքը: Աղբյուր` Ermenihaber

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am