«Ալիևն ամենապատասխանատու անձն է». Freedom House-ի պատասխանը՝ Ալիևին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է իր հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները: Ինչպես հայտնում է Turan-ը, հղում կատարելով կազմակերպության կայքին, Freedom House-ի գործող նախագահ Դենիել Կալինգաերտն իր հայտարարության մեջ կոշտ քննադատության է ենթարկել Ալիևի կառավարությանը։ Այդ հայտարարությունը արվել էր սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Նախագահ Իլհամ Ալիևը ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում մարդու իրավունքների սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների կալանավորումների համար: Freedom House-ը կշարունակի իր աշխատանքը՝ կապված Ադրբեջանի հետ։ Freedom House-ը կշարունակի իր ջանքերը, որպեսզի ուշադրություն հրավիրի Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների դեպքերի նկատմամբ»,- ասել է նա:
