Ժիրինովսկին երգել է Պուտինի համար. «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին»
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ երգել է Ռուսական կայսրության «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» օրհներգը։
ՌԴ նախագահը դեռ ապրիլին էր հրամանագիր ստորագրել Ժիրինովսկուն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան հանձնելու մասին։
Ժիրինովսկին որոշել է իր շնորհակալությունը հայտնել օրհներգի տողերն արտասանելով։
