«Որ ասեմ՝ ամեն ինչ լավ պատկերացրի՝ ինչ ասացիք, չէ». Կարեն Կարապետյանը՝ նախարարին
Այսօր Կառավարության նիստում ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին որոշումը:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե այդ որոշմամբ ի՞նչն է փոխվում կառավարման և կանոնների մեջ, սակայն Մկրտչյանի պատասխանները, թե՝ ինստիտուտները ՊՈԱԿ-ներ էին, հետո ձևավորվեցին հիմնադրամներ, որ ավելի ազատ լինեն ֆինանսավորման մեջ: «Որ ասեմ՝ ամեն ինչ լավ պատկերացրի՝ ինչ ասացիք, չէ, բայց եկեք ընդունենք, հետո վերանայենք: Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Ես չեմ ուզում Ձեր որոշումը հիմա կանգնացնեմ, բայց եթե ինքներդ վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանե՞նք»: Լ.Մկրտչյանը հայտարարեց, թե որոշումն անհրաժեշտ է, քանի որ այն համակարգը, որ կա, ուղղակի հարվածում է կրթական համակարգին:
