«Վարչապետը շատ քիչ է ժպտում,խնդիր է». Ահարոն Ադիբեկյան. Տեսանյութ
«Հայաստանում արդյունաբերությունը վերականգնելու համար պետք են ադյունաբերողներ, որոնց թիվը, այժմ շատ քիչ է: Ընդերքի և էներգետիկայի նախարարը ինձ հույս է ներշնչում՝ եթե նման կադրային քաղաքականություն վարենք, ապա հնարավոր է շատ հարցեր լուծվեն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան՝ հավելելով, որ մեզ հարկավոր է 150 մլրդ դոլլար, որպեսզի կարողանանք արտաքին շուկայի համար մրցունակ արտադրանք տանք: Սոցիոլոգի խոսքով՝ վարչապետը մի քանի շատ հաջողակ նախարարների է նշանակել, ովքեր պրոֆեսիոնալ կլինեն իրենց աշխատանքում: «Հասարակության կողմից նոր վարչապետն ընդունելի կերպար է, քանի որ քիչ է ժպտում, իսկ հայերը շատ ժպտացողներին չեն սիրում: Սակայն պետք է վարչապետին խորհուրդ տամ,որ հաճախ ժպտա:Ես հաճախ եմ ասել, որ մեր երկրի առաջին դեմքերը պետք է հաճախ ժպտան»,-ընդգծեց պարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ Հայաստանում շատ մասնագետներ կան, ովքեր կարող են Կարեն Կարապետյանի հետ միասին հասկանալ նրա ներքին արգելակները: Բանախոսը համոզմունք հայտնեց՝ եթե վարչապետը վերահաստատվի նոր Ազգային ժողովի կողմից՝ վարչապետ և ստանա բոլոր արտոնությունները՝ միակ գործադիր իշխանության,ապա պահանջված կլինեն նրա անձնական, հոգեբանական հատկանիշները: «Նա ունի բանակցային կարողություն, կապեր և տեսակետը համոզելու ունակություն»,-շեշտեց սոցիոլոգը: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
