Նորանշանակ նախարարի և «Ռոստելեկոմ»-ի կապի մասին
ՀՀ տրանսորտի եւ կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանն իր ղեկավարած գերատեսչությանն առնչվող հարցերին կառավարության այսօրվա նիստից հետո դժվարանում էր պատասխանել՝ առաջարկելով լրագրողներին կարճ ժամանակ անց անդրադառնալ խնդիրների, քանի որ դեռ ծանոթ չէ դրանց: Անդրադառնալով այն խոսակցություններին, թե վարչապետի հետ մտերիմ հարաբերություններ են առկա, որոնք էլ դարձել են պաշտոն ստանալու պատճառ` նա նշեց. «Մտերիմ հարաբերություններ շատ շատերի հետ կան, դա չի նշանակում…. ինչո՞ւ ուրիշի մասին չեք ասում. էնքան մարդու հետ մտերիմ հարաբերություններ ունենք: Կարեն Կարապետյանի հետ նորմալ հարաբերություններ են, չէի ասի, որ մտերիմ»: Հարցին՝ ի՞նչ կապ ունեք «Ռոստելեկոմ» ընկերության հետ, նա պատասխանեց.«Ես եղել եմ ընկերության հիմնադիրներից մեկը եւ ժամանակին այն վաճառել եմ «Ռոստելեկոմին»: Հիմա ուղղակի մնացել եմ խորհրդի անդամ»:
