Նաիրա Զոհրաբյանը չի հավատում ինքնասպանության վարկածին.նա այժմ շտապում է Գյումրի

Գյումրիում ԲՀԿ թեկնածում Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան օրը ԲՀԿ նախագահը Չինաստանում էր եւ հիմա արդեն  վերադարձել է Հայաստան։ Այս պահին Նաիրա Զոհրաբյանը շտապում էր Գյումրի եւ մեզ  հետ զրույցում կրկին վերահաստատեց, որ ինքը չի հավատում ինքնասպանության վարկածին. «Ես նորից եմ կրկնում՝ ինձ համար որեւէ կերպ հասկանալի եւ բացատրելի չէ, թե ինչպե՞ս կարող էր դեպքից ընդամենը րոպեներ առաջ շտաբային աշխատանքներ ծրագրող Արշակը մտնել տան նկուղ եւ լինելով աջլիկ՝ ձախ ձեռքով ինքնասպան լինել։ Բացի դա, գործը հարուցված է ինքնասպանության դրդելու մասով, ուրեմն՝ ովքե՞ր կամ ո՞վ է եղել դրդողը։ Ինձ հասկանալի չեն նաեւ իրավապահների եւ նորանշանակ գլխավոր դատախազի միանշանակ պնդումները, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է։ Այդ դեպքում ինչո՞ւ եք գործ հարուցել ինքնասպանության դրդելու հոդվածի հատկանիշներով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը եթե չտրվեց եւ եթե փորձ արվի կրկին ինչ-որ մեկին, կամ ինչ-որ խմբիպարտակելու, Գյումրին դա չի ներելու։ Առանց այդ էլ քաղաքում վիճակը սարսափելի լարված է»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։ Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք դա կարող էր կապ ունենալ «Գյումրեցու ոգի» կուսակցության տեղադրած զառերով պաստառի հետ, Զոհրաբյանը պատասխանեց՝ «Չեմ կարող ասել։ Ամեն ինչ էլ կարող է։ Բայց վարկածներ առաջ քաշելն ու քննարկելը իրավապահների գործն է։ Ի դեպ,  թերթերից մեկին տված հարցազրույցում հանրապետական Սուքիաս Ավետիսյանը հրապարակավ հաստատել էր այն, ինչ գիտեին բոլորը, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստեղծել է Սամվել Բալասանյանը։ Այնպես որ, երբ այդ կուսակցության նախագահը ասում է, որ ինքը չի կարող բացատրել նշյալ պաստառի զառերի նշանակությունը, ճիշտ է ասում։ Ընդամենը հոկտեմբերի 2-ի ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն են բացել՝ մեկանգամյա նշանակությամբ, այդ երիտասարդին նշանակել են նախագահ եւ նրա փոխարեն նաեւ քարոզչական այդ պաստառն են պատրաստել ու տեղադրել ԲՀԿ գրասենյակի դիմաց։ Սա շատ պարզ է։ Իսկ թե ո՞վ եւ ովքե՞ր են այդ պաստառիգաղափարական հեղինակ վիժվածքները, գոնե ինձ համար պարզ է եւ այդ ցինիկ տականքները, հավատացեք, եթե անգամ հերթական անգամ պլստան, ինչը հենց այդպես էլ լինելու է, միեւնույն է, գոնե Աստծո առաջ պատասխան են տալու»։ Նաիրա Զոհրաբյանը Գյումրի հասնելուց հետո կվերլուծի իրավիճակը և այդ ժամանակ կկարողանա հստակ փոխանցել,թե ինչ է կատարվել:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am