Նոր նախարարը՝կադրային փոփոխությունների մասին
Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին . «Ի՞նչ կապ ունեք Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի հետ, ճանաչո՞ւմ եք նրան, գործնական, ընկերական շփումներ ունեցե՞լ եք» հարցին, նախարարը պատասխանեց. «Չճանաչել երևի թե չեմ կարող, իհարկե, ճանաչում եմ, բայց շփումների մասին ասեմ, որ չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել նրան»: Խոսելով իր ղեկավարած ոլորտում առկա հիմնախնդիրների մասին` նորանշանակ նախարարն առանձնացրեց մի քանիսը. «Առաջինն ատոմակայանի արդիականացման հարցն է, երկրորդը՝ ընդերքի համապարփակ և համալիր հետազոտության կազմակերպումը, երրորդը` ավելի արդիական, ժամանակակից արտադրությունների գործարկումը»: Մանուկյանն ասաց նաև, որ այս պահին կադրային փոփոխություններ չի պատրաստվում իրականացնել:
