Կարեն Կարապետյանը և նրա ստվերը կան ու պետք է լինեն. Աշոտ Մանուկյան
«Նախարարությունը ղեկավարելու առաջարկը ստացել է հենց վարչապետից: Առաջարկը՝ ղեկավարել նախարարությունը, եղել է վարչապետից, իսկ վարչապետի հետ մենք ոլորտում աշխատել ենք երկար: Եթե հիշում եք՝ վարչապետն այն ժամանակ «Հայռուսգազարդ»-ի տնօրենն էր, և ոլորտում մենք կամա, թե ակամա մշտապես համագործակցել ենք»,- Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, թե էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը Կարեն Կարապետյանի փեսան է, ստացվում է, որ էներգետիկայի ոլորտը վստահվել է Կարեն Կարապետյանի մարդկանց, ու նրա ստվերն այնտեղ ամենուր է, նախարարը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը և նրա ստվերը կան ու պետք է լինեն, այլ կերպ նույնիսկ չեմ էլ պատկերացնում»:
