Կարեն Կարապետյանը կստանա՞ քարտ-բլանշ

Ժամանակը գրում է. Նախօրեին փոխվարչապետի եւ տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչա­պետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականու­թյուն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներ­կայիս մոդելի սպառվածության մասին է: Ենթադրենք, տնտե­սական աճի մասին հայտարա­րությունները իրականություն էին, թեեւ հիշվում է, որ օրինակ հենց նույն Վաչե Գաբրիելյանն էր, որ վարչապետ Հովիկ Աբրա­համյանի հետ հակասության մեջ էր տնտեսական աճի մա­սին բնակչությանը շեփորելու նրա հանձնարարականի կա­պակցությամբ, որ Աբրահամյանն իջեցրել էր նախարար­ներին: Սակայն ենթադրենք, որ թվերն իսկապես ճիշտ են եղել եւ խնդիրը մոդելն է: Ուրեմն հարց է առաջանում’ ո՞ր մոդե­լը: Ի՛նչ մոդելի տնտեսություն է Հայաստանի տնտեսությունը, որը սպառել է իրեն: Ու երբ Կարեն Կարապետյանը խոսում է մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին, ապա ինչ մոդելի փոփոխության մասին է խոսքը: Որքան հայտնի է, Հա­յաստանի տնտեսությունը կոռումպացված, մենաշնորհային եւ օլիգոպոլ գերբարձր` ըստ Համաշխարհային բանկի փոր­ձագետների Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր մակար­դակն ունեցող մի տնտեսու­թյուն է, որը սերտաճած է քա­ղաքականության հետ: Ա՞յս մո­դելի մասին է խոսքը: Եթե այո, ապա թե Կարեն Կարապետյա­նը եւ թե նրան մեկնաբանող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լիովին իրավացի են: Սակայն, ինչպե՞ս փոխել այդ մոդելը: Ահա սա է հարցը, որ նրանց առաջ է, եւ որը ուզում է հասկանալ նաեւ հասարակու­թյունը: Նոր կառավարությունը տարանջատելո՞ւ է բիզնեսն ու քաղաքականությունը, տնտե­սությունն ու իշխանությունը, նվազեցնելու է մենաշնորհները եւ օլիգոպոլիաները, թե ոչ: Որովհետեւ, եթե խոսքն այս մոդելի եւ դրա փոփոխության մա­սին չէ, ապա այլեւս կարեւոր չէ, թե էլ ինչի մասին է կամ ուրիշ ինչի մասին: Ինչի մասին էլ ու­զում է լինի, եթե քրեաօլիգարխիկ մոդելի փոփոխության մա­սին չէ, ապա կնշանակի իրականում ոչ մի փոփոխության մասին չէ, քանի որ չփոխելով այդ մոդելը, հնարավոր չէ Հայաստանի տնտեսական կյանքում այլ բան փոխել: Կտա՞ Վա­րեն Կարապետյանի կառավա­րության ծրագիրն այս առանց­քային հարցի պատասխանը, գնալո՞ւ է Կարապետյանը գոր­ծող մոդելի դեմ, եւ ինչ ճանա­պարհով կամ մեխանիզմներով: Սա է լինելու առանցքայինը: Նոր կառավարության տեքստը չի կարող լինել գեղեցիկ խոսքե­րի շարադրանք: Նոր կառավա­րության ծրագիրը չի կարող շրջանցել դառը իրականության կոնկրետ արձանագրումը, եթե իրապես միտված է լինելու այդ իրականությունը փոխելուն: Միայն կոնկրետ արձանագր­ման դեպքում է հնարավոր հանրային աչքի համար նվա­զագույն երաշխիք, որ առա­ջարկվող լուծումները կազմվել են իրականության խորքային գիտակցմամբ եւ դրան մար­տահրավեր նետելու կամքով: Կարեն Կարապետյանի կառա­վարության հասարակական «քարտ-բլանշը» կախված է լինելու նրանից, թե այդ կառա­վարությունն իր ծրագրում որ­քան համարձակ, բաց եւ ազնիվ կգտնվի խնդիրների խոստո­վանության կոնկրետության հարցում: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am