Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է,որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, քննարկվել է Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցությունը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ԵԱՀԿ-ի օրակարգի շուրջ։
Լամբերտո Զանիերը նշել է, որ ԵԱՀԿ-ն ի վիճակի է շարունակել Ադրբեջանի հետ գործնական համագործակցությունը։
Մամեդյարովն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը նույնպես շահագրգիռ է զարգացնել գործնական համագործակցությունը։ Նա նշել է, որ այդ համատեքստում տրանսպորտային ոլորտում համագործակցությունը և էներգետիկ միջանցքի զարգացումը կարող են շահավետ լինել։
Մամեդյարովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ասել է, որ Ադրբեջանը գոյություն ունեցող ստատուս քվոն փոխելու համար պատրաստ է առարկայական բանակցությունների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ոգով։
Նա դարձյալ Հայաստանին մեղադրել է ապակառուցողական ու սադրիչ քաղաքականություն վարելու մեջ։
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը