Ավետիսյանների գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. ՀՔԱՎ

2016 թ. օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արտագնա դատական նիստում հրապարակեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավճիռը, որով սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Տուժողների իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը կիսում են իրենց պաշտպանյալի տեսակետը՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չի բացահայտել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանը մասնակից եւ մեղավոր բոլոր անձանց: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. օգոստոսի 23-ի դատավճռի դեմ՝ իրականացված քննության ոչ ամբողջական, արդյունավետ և բազմակողմանի լինելու հիմքով: Բողոքում մատնանշվել են ինչպես Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունների չկատարումը, որով վերջիններս պարտավոր էին կանխել Ավետիսյանների ընտանիքի կյանքին սպառնացող վտանգը, այնպես էլ իրականացված քննության մի շարք թերացումներ: Այս և այլ խախտումների մասին ահազանգվել է նաև գործի դատաքննության ընթացքում. ներկայացվել են մի շարք միջնորդություններ, սակայն դատարանը դրանց ընթացք չի տվել՝ մերժելով ներկայացված միջնորդությունները:

Հավելենք, որ դատավճռի հրապարակումից օրեր անց Ավետիսյանների տանը հրավիրված ասուլիսում տուժողների իրավահաջորդները, պնդելով իրենց տեսակետը, հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ավելի վաղ ՄԻԵԴ գանգատ էր ներկայացվել Անդրանիկ Պողոսյանի և վերջինիս ներկայացուցիչների կողմից:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am