ԲՀԿ թեկնածուի որդուն կհուղարկավորեն 2 օրից. Գյումրիում դեռ չի փակվել զառերի թեման. armtimes.com

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու առեղծվածային մահվանից հետո Գյումրիում քաղաքական իմաստով լռությունը պահպանվում է: Այսօր եւս որեւէ կուսակցություն քարոզարշավ չիրականացրեց: Ենթադրվում է, որ այս լռությունը կպահպանվի մինչեւ 25-ամյա Արշակ Գրիգորյանի հուղարկավորությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Ու, թեեւ Գյումրին քաղաքականապես լուռ է, անգամ որոշ իմաստով՝ շոկի մեջ, մարդիկ շարունակում են շշուկով խոսել երիտասարդի մահվան պատճառների մասին: Ինչպես տեղեկացրել ենք՝ շրջանառվող լուրերից մեկի համաձայն Վարդեւան Գրիգորյանի մահը կապ ունի Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված գովազդային պաստառի հետ, որի վրա զառեր են պատկերված: Գյումրիում խոսում էին, որ այս պաստառն իր մեջ ակնարկ-նախազգուշացում է պարունակել՝ ուղղված մոլախաղերի նկատմամբ հակվածություն ունեցող Վարդեւան Գրիգորյանին: ՀՀԿ-ական պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գովազդային վահանակը տեղադրվել էր «Գյումրեցու ոգի» կուսակցության կողմից: Այս կուսակցությունը, ինչպես հայտնի է, հիմնել է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն է: Ներկայացնենք Ավետիսյանի հետ մեր զրույցը. - Պարոն Ավետիսյան, ՀՀԿ-ն այսօր քարոզարշավ չի՞ իրականացրել: - Ոչ, երեկվանից դադարեցրել են դեպքի հետ կապված: Ես կարծում եմ՝ շատ ճիշտ քայլ են արել: - Երեկ որոշ մարդիկ կասկածներ էին հայտնում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Ձեզ նոր մանրամասներ, հիմնավորումներ հայտնի դարձե՞լ են: - Ինքնասպանություն է նախնական վարկածով, իրավապահ մարմիններն իրենց վերջնական կարծիքը կասեն: - Երեկ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկից հեռացնում էին մի պաստառ, որի վրա զառեր էին պատկերված... - Էդ պաստառները-բաները մոռացեք: Էդ պաստառը ի՞նչ կապ ունի իր հետ, պլակատի պատմությունը ինչո՞ւ եք բերում, կապում: - Ո՞վ էր տեղադրել պաստառը: - Դրել է կուսակցությունը, բոլորն էլ գիտեն, ընտրական հանձնաժողովն է թույլ տվել: - Ո՞ր կուսակցությունը, «Գյումրեցու ոգի՞ն»: - Այո: - Ի՞նչ էր դա նշանակում, ինչո՞ւ հեռացվեց: - Հիմա դրա ժամանակը չէ, ես չգիտեմ, ամեն մարդ մի բան է հասկանում: - Ի՞նչ եք կարծում ինչո՞ւ պիտի երիտասարդ տղան ինքնասպանություն գործեր: - Դրդապատճառը ոչ ոք էլ չգիտի, չի էլ կարող հասկանալ, թե ինչն է պատճառը: Հարցեր ուղղեցինք նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, առաջիկա ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսկացությանը սատարող Վարդան Ղուկասյանին: Վերջինս չի կարողանում հավատալ ինքնասպանության վարկածին եւ ահա թե ինչու. - Եթե մեկն ինքնասպանություն է գործում, պետք է պատճառներ ունենա, բայց երբ որ նայում ես, էդ մարդու հոգեկանը խանգարված չի եղել, նա շատ նորմալ երիտասարդ է եղել եւ չորս բոլորը հարգանք է վայելել իր ընտանիքում եւ դրսում...վերջին րոպեին էլ մարդիկ, որ տեսել են՝ նորմալ վիճակում են տեսել: Այլ ասելիք չունեմ, դա ամբողջ քաղաքի տրամաբանությունն է: Հետո ամենավատը գիտե՞ք որն է, 100 հազար բնակչություն ունեցող քաղաքում 420 ավագանու թեկնածուն որ առաջադրել են իրենց թեկնածությունը, դա աբսուրդ է: էս երկիրն այնքան փոքր է, որ էսքան խառնաշփոթ սարքել...աշխարհում կա՞ նման օրինակ: - Կարծում եք կապ կա՞ ձեր նշածի եւ Արշակ Գրիգորյանի մահվան միջեւ: - Այդտեղից գալիս է ամեն ինչ: Ինձ սազական չէ, որ ես նման բաներ խոսեմ, ամբողջ քաղաքը խոսում է, հարցրեք՝ կասեն: Մի բան գիտեմ, որ 2007 թվականին 10 մարդու նկատմամբ մահափորձ կատարվեց, 4-ը մահացավ, մենք էլ չգիտեմ ինչ կարգի հաշմանդամ դարձանք: Եվ այդպես շարունակական: Երբ ընտրությունները գալիս են՝ նմանատիպ բաներ են կատարվում. մեկը հոգեկան խանգարում է ստանում, մեկը ինքնասպան է լինում, մեկը սիրուց դրդված մեկին խփում է: Տարօրինակ ինչ-որ բաներ են տեղի ունենում: - Երեկ խոսվում էր մի պաստառի մասին, որի վրա զառեր էին պատկերված: Ձեր տեղեկություններով այն ի՞նչ կապ ունի Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան հետ: - Կապ դուք պետք է տեսնեք եւ մնացածները: - Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է այդ պաստառի հետ կապված: - Ամբողջ երկիրն անգիր գիտի, թե ինչն է պատճառը: Որ պտտվեք ժողովրդի մեջ՝ ձեզ կասեն, թե ում վրա...: Հետո իրավապահները թող ասեն, ծնողները, որոնց ես հարգում եմ, ես ի՞նչ կարող եմ ասել: - Ասում են Սամվել Բալասանյանն է նշված պաստառը տեղադրել: Ըստ ձեզ ինչ-որ բա՞ն է ցանկացել հասկացնել... - Ես էդ անունը չեմ ուզում, ընդհանրապես, լսել: Ես հեչ բան չգիտեմ, էդ զառերը- մառերը որ գրված է կայքերում, մենք տեսել ենք, գիտենք: Մարդիկ են, էլի, կողքից նայում են, բոլորը գիտեն ինչ է, ոնց է: Տեսե՞լ եք բարոյահոգեբանական մթնոլորտը քաղաքի, ինչ գեղեցիկ բարոյահոգեբանական մթնոլորտ է տեղի ունենում քաղաքում, տեսնո՞ւմ եք, 4-5 տարի ինչ գեղեցիկ մթնոլորտ է, 40-50 հազար մարդ արտագաղթել է քաղաքից: Բայց իմ ասածները ո՞ւմ է պետք, ժողովուրդն ամեն ինչ տեսնում, լսում է: Նշենք, որ քննչական կոմիտեից այսօր հնարավոր չեղավ մանրամասներ ստանալ Վարդեւան Գրիգորյանի մահվան դեպքով հարուցված քրգործի ընթացքից՝ օրվա ոչ աշխատանքային լինելու պատճառով: Արշակ Գրիգորյանի մահվան դեպքին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ընդգծել է, որ երիտասարդի մահվան մեջ քաղաքական միտում չկա: «Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են կատարվում եւ նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որեւէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ: Կատավածը, այս պահի տվյալներով, ինքնասպանություն է»,- ասել է Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ երեկ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա ստացած վնասվածքը անհամատեղելի էր եղել կյանքի հետ: Ոստիկանությունից հայտնեցին, որ Գրիգորյանը հայտնաբերվել է իրենց տան նկուղում։ Նկուղից հայտնաբերվել էր նաեւ ատրճանակ: Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am