Ո՛չ մասնակից եմ, ո՛չ էլ տեղյակ եմ. Ռազմիկ Դավոյանը բանակի մասին
Հայկական բանակը տարածաշրջանում ամենազորավորն է: Նման հայտարարությամբ Հայելի ակումբում իր խոսքը սկսեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:Բանաստեղծի կարծիքով` տարիների ընթացքում մեծ ջանք ու եռանդ է դրվում բանակի խնդիրներին լուծում տալու համար: «Ես չեմ ասում իդեալական վիճակում է, բայց կարծում եմ կատարելագործվում է, ես այսօր տեսնում եմ զինվորների անհատական պատրաստվածության մակարդակը: Այն ավելի լավը պետք է լինի, պետք է այնպիսին լինեն, որ թշնամու ոչ մի դիպուկահար չկարողանա նրան կրակել»: Դիտարկմանը, թե բանաստեղծը ժողովրդի խիղճն է, Դավոյանն ասաց. «Խիղճն է, բայց սպայական կազմի պատասխանատուն չէ: Չեմ ժխտում, որ այդպիսի բաներ լսում եմ, բայց նման գործողությունների ո՛չ մասնակից եմ, ո՛չ էլ տեղյակ եմ: Ինձ ոչ ոք չի ասել, որ ինձ բանակից ազատելու համար ինձանից փող ուզեցին»: Հարցին, թե ինչպես է բանաստեղծը վերաբերվում նրան, որ հայ զինվորները զոհվում են նաեւ ոչ մարտական գործողությունների ժամանակ, Ռազմիկ Դավոյանը պատասխանեց: «Կարծում եմ՝ դա թույլ սպայական աշխատանքի պատճառով է, որ զինվորներն իրար դեմ են դուրս գալիս, այդ խնդիրը պետք է լուծվի»:
