Եթե անգամ Ադրբեջանը կրկնապատկի ու եռապատկի ռազմական բյուջեն, չի կարող հարց լուծել. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ անկախության տարիների ձեռքբերումներին և նշեց, որ  ձեռքբերումներն, իհարկե, շատ են և մենք ունենք Արցախի հանրապետություն, որը համայն հայության շնորհիվ է: Tert.am-ի հարցին, թե, ըստ նրա, այսօր զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկան փարատե՞ց արդյոք ապրիլյան պատերազմից հետո շատերի մոտ ձևավորված այն մտահոգությունը, թե մենք զենքի խնդիր ունենք, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Մենք մտավախություն ընդհանրապես չպետք է ունենանք: Մենք ունենք մարտունակ զորք, մենք ունենք իսկապես լավ կռվող զինվոր, պետք է ճիշտ ու նպատակային կազմակերպել և վարել այն մարտը, որը կապված է ազգային անվտանգության հետ։ Ես համոզված եմ, որ մենք միշտ էլ պատրաստ ենք եղել այդ հարցը լուծել»,-ասաց նա և նշեց, որ, լինելով զինվորական, ընդհանրապես համաձայն չէ, որ ապրիլյան դեպքերին եղել է ինչ-որ զենքի, զինամթերքի պակասություն։ «Մեզ մոտ մի փոքր անկազմակերպվածության խնդիր կա»,- ասաց նա:Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ներկայումս հավասարակշռությունը Ադրբեջանի հետ, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Եթե ընդհուպ Ադրբեջանը կրկնապատկի, եռապատկի ռազմական բյուջեն և ունենա այլ զինատեսակներ, անգամ ատոմային ռումբ, դրանով չի կարող հարց լուծել: Ռուսաստանի Դաշնությունն ուներ ատոմային ռումբ, սակայն երկու չեչենական պատերազմները ցույց տվեցին, որ այդ գերհզոր զենքն ու տեխնիկան չէ, որ ամեն հարց լուծում է: Բացառված է, որ ղարաբաղյան հարցը կարողանան լուծել ռազմական ճանապարհով: Պետք է մեր բանակը, մեր ժողովուրդը ճիշտ կազմակերպված ունենա հզոր բանակ և ծառայի իր նպատակներին»,-ասաց նա և նշեց, որ ամեն մի բարձրաստիճան սպա պետք է իր պարտականությունները կատարի հարյուր տոկոսի չափով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am