Հայաստանը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել. Սերժ Սարգսյան

Հայաստանը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հանդիսավոր համերգի ընթացքում: «Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կրող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոսը»,- հայտարարեց ՀՀ Նախագահը: Նա ընդգծեց, որ շատ դժվար է մի քանի տասնամյակում անցնել այն ուղին, որն ուրիշներն անցել են մի քանի հարյուրամյակում, բայց նաև հնարավոր է, քանի որ ճանապարհն արդեն հայտնի է: Հայաստանի անկախության 25 տարիները հաստատում են, որ հայ ժողովրդի փոխարեն իր առջև ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու:  «Մենք կարողանում ենք լուծել և լուծում ենք դրանք ըստ առաջնահերթությունների, ողջ աշխարհում ունենք հրաշալի բարեկամներ, գործընկերներ, դաշնակիցներ, շնորհակալ ենք նրանց համագործակցության համար, բայց չմոռանանք, որ պատասխանատվությունը մերն է, միայն ու միայն մերը: Անկախության սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատվությունը: Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին, սա ճիշտ ճան ապարհ է, քանի որ մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են, որքան հասուն լինենք որպես հասարակություն, այնքան ավելի արագ կլուծենք մեր հարցերը: Մենք գնում ենք արդար աշխատանքի, արդար վաստակի և ճշմարտությունն ասելու ճանապարհով: Մեր հարստությունը մեր հասարակությունն է, ինչքան լավ բան կա մեր երկրում, արել է հենց նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:  

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am