Ֆրանիսայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Քրիստինե Բուտինը Twitter-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է: Հայտնի քաղաքական գործիչը պնդում է Ժակ Շիրակի մահվան մասին լուրը, սակայն նրա ընտանիքը հերքում է դա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ, 83-ամյա Ժակ Շիրակը հոսպիտալացվել էր թոքերի վարակ ախտորոշմամբ։ Շիրակին տեղափոխել էին Փարիզի Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց, որտեղ պետք է անցկացներ առնվազն մի քանի օր։ Հայտնի էր, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է Մարոկկոյից Փարիզ վերադառնալուց հետո, որտեղ նա գտնվում էր իր ընտանիքի հետ։ Նշենք, որ Ժակ Շիրակը եղել է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ 1995-2007 թթ։
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը