Հասմիկ Պողոսյանն եւ Հրանուշ Հակոբյանն պաշտոնանկ կարվե՞ն.պարզաբանում է վարչապետը.Տեսանյութ
Եռաբլուր այցելության ժամանակ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր նախարարների նշանակումը ոչ թե Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվել է, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ: Ովքե՞ր են նոր նախարարները, մի մասին հանրությունն, ընդհանրապես, չի ճանաչում հարցին նորանշանակ վարչապետը պատասխանեց,որ իրենց կենսագրությունը գրած է, իր թիմակիցներն են, նրանք ընտրվել են իրենց պրոֆեսոինալիզմի համար: Դիտարկմանը,թե ՀՀԿ-ականներ քիչ են այնտեղ,նա պատասխանեց,որ դա կապ չունի, ընտրության մեջ դա կապ չունի: Իսկ հնարավոր է ընդդիմությանն էլ առաջարկեք որեւէ պաշտոն դիտարկմանը հնչեց նման պատասխան. <<Եթե լավ մասնագետ լինի, ինչու՞ ոչ>>: Դեռ քանի՞ նախարար կփոխվեն հարցին էլ պատասխանեց.<<6-ը փոխվել են, 18-ն են>>: Լրագրողներից մեկի այն հարցին,թե Հասմիկ Պողոսյանն ու Հրանուշ Հակոբյանը մնալո՞ւ են նոր կառավարությունում , Կարեն Կարապետյանը կարճ պատասխանեց՝ կիմանաք: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
