«Հարավային Կովկասում մեր բանակը լավագույնն է»

Հայաստանի մտավորականները Հայոց բանակը բարձր արժեք են համարում և երկրի 25-ամյա պատմության ամենամեծ ձեռքբերումը: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ներկայացվեց ծանր սպառազինություն՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և այլ զենքեր: Շքերթի մասին իրենց կարծիքներն ու տպավորությունները «Արմենպրես»-ի հետ կիսեցին ՀՀ մշակութային գործիչները: «Կարծում եմ՝ բանակը բարձր արժեք է և մեր երկրի ամենամեծ ձեռքբերումը: Այն մեր ժողովրդի գոյատևման կարևորագույն երաշխիքն է: Թե՛ հայաստանաբնակ, թե՛ օտար երկրներում ապրող հայերի համար նման միջոցառումն անհրաժեշտ է և նշանակալի: Հարավային Կովկասում մեր բանակը լավագույնն է, և դա պետք է փաստել: Զորահանդեսը բոլորիս է ոգևորել : Թշնամին միայն կուրախանա, երբ մտածի, որ Հայաստանի Հանրապետությունը միջոցներ չունի շքերթ անցկացնելու համար: Միջոցառմանը արվեստագետի հայացքով նայելիս՝ եկա այն եզրահանգմանը, որ ամեն ինչ ճաշակով էր արված, համահունչ: Նկատեցի , որ զրահամեքենաները ռետինե անիվներով քարշակների վրա էին դրված ասֆալտը չփչացնելու համար, այսինքն ամեն ինչ հաշվի էին առել: Կրկին փաստեցի, որ հզոր երկրում եմ ապրում, չնայած սոցիալական բարդ խնդիրներին»,-նշեց գրող, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը: «Ռազմական շքերթը ժողովրդին ցույց է տալիս իր բանակի հզորությունը: Այն երկրի անվտանգության տեսանելի պատկերն է: Հատկապես քառօրյա պատերազմից հետո երկրի անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր առաջացան: Ոմանք գերագնահատում էին մեր ուժերը, ոմանք էլ՝ թերագնահատում: Այսօրվա շքերթը ցույց տվեց, որ մեր բանակը ամուր է և հզոր: Այն համալրվում է նորանոր զենքերով՝ մեր երկրին սպառնացող վտանգներն ի չիք դարձնելու համար: Հայ զինվորները ակտիվ էին, պատրաստակամ. դա խոսում էր մեր բանակի կառուցվածքի, հայ զինվորի հոգու մասին»,-ընդգծեց բանաստեղծ, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետևյալ ստորաբաժանումները. Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ և Հինգերորդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am