Մսի պասաժները մեզ կդարձնեն բուսակեր

«Հայոց աշխարհը» գրում է. «Բազմիցս ենք անդրադարձել այն խնդրին, թե ինչպես են ամեն քայլափոխի ոտնահարվում սպառողների շահերը սննդի մատակարարման և վաճառքի կետերում, ինչպես են անորակ, ժամկետանց, կեղծված և վտանգավոր սննդամթերք վաճառում ոչ համարժեք գումարի դիմաց: Մինչդեռ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որ կոչված է կանխելու կամայականությունները, ալպիական մանուշակի բզեզի պես երանության գրկում ճոճվում է՝ ամպագոռգոռ հայտարարություններ անելով թե իր ջանքԵրի շնորհիվ երկրում սննդի որակի հետ կապված խնդիրներ չկան։ Այն դեպքում, երբ սպառողները, լրագրողներն իրենք են այդ խախտումները հայտնաբերում և սպառողներին զգուշացնում դրա մասին։ Հիշեցենք, երբ վերջերս լրագրողները խանութներում բացահայտել էին հայկական ընկերությունների անուններով ռուսական արտադրության ժամկետանց ձվի իրացման դեպքերը, սննդի անվտանգության պետական ծառայությունը, հղում կատարելով իր ուսումնասիրությունների արդյունքների վրա, բացառում էր, որ կարող է նման բան լինել։ Մինչդեռ նախօրեին պետեկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ իսկապես, «Հավիցա» ընկերության տնօրենը Ռուսաստանից հավկիթ ու հավի միս է ներկրել Հայաստան, իսկ հետո իր և այլ ընկերության մակնշումներով այդ ապրանքներն իրացրել մայրաքաղաքի խանութներում։ Ուրեմն ինչպե՞ս այդքանից հետո վստահես մի կառույցի հավաստիացումներին, որն անգամ ակնհայտ դեպքերն է փորձում կոծկել։ ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ՝ Խորենացի փողոցում գործող մսի պասաժներում վիճակն այս ամենի ապացույցն Է։ Այդ մսի վաճառքի հատվածն առաջին տարին չէ, որ գոյություն ունի, և այնտեղ հակասանիտարական և հակահիգիենիկ պայմաններում իրացվող մսի վտանգավորության մասին բազմիցս է գրվել ու արծարծվել։ Այստեղ պարբերաբար ստուգումներ են անցկացվել պետական կառույցների կողմից, հսկիչ մարմինները հանդես են եկել կտրուկ հայտարարություններով, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am