Խոշոր ավտովթար Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում,կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանյան խճուղու և Զվարթնոց օդանավակայանի ճանապարհի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Հակոբյանի վարած Hyundai մակնիշի 10 TՏ 100 համարանիշի, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Մասիս Ա թաղամասի բնակիչ, 51-ամյա Սանասար Գևորգյանի վարած Ford մակնիշի 34 RD 206 համարանիշի և Mercedes Benz մակնիշի 78 MN 787 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Հակոբյանը, Հ. Հակոբյանը և Ս. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Հ. Հակոբյանի, Ա. Կարապետյանի և Mercedes-ի վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը սովորում է Հայաստանի ԳԱԱ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am