«Ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, այսպես ապուշ երեւույթներ» .Դավիթ Բաբայան

Առավոտը գրում է.«Վտանգավոր միտում կա` փորձ է կա­տարվում հայ-ռուաական ռազմավարական հարաբերությունները խարխլել: Գիտեք, մենք պետք է ազնիվ լինենք եւ ամեն ինչ դիտարկենք օբյեկտիվորեն: Իհարկե, դա չի նշանակում, որ եթե մենք դաշնակից ենք ՌԴ-ի հետ, ուրեմն պետք է դառնանք գաղութ: Այդպիսի բան չկա: Բայց մի հատ մտածեն, թող նայեն, էլի, քարտեզը: Ով է մեր հարեւանը»,- ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը թերթի հետ զրույցում, խոսելով հողե­րի հնարավոր հանձնման շուրջ բարձրաց­ված աղմուկից եւ պետերբուրգյան հանդի­պումից հետո առաջացած այն կասկածնե­րից, որ «Լավրովյան փաստաթուղթն» է բանակցվում, այսպիսի մտահոգություն հայտնեց: Նրա խոսքով «Այդ մարդիկ, որոնք բղա­վում են, ամեն օր հակառուսաական լո­զունգներ են ասում, գնալու են վաղը Թուր­քիայի եւ Հայաստանի սահմանը պահե՞ն մի պետության հետ, որը ցեղասպան է եւ ամեն օր կարող է օպերացիա կազմակեր­պել: Անում են դա` իմանալով, որ սխալ է հայության համար: Անում են, որովհետեւ այլասերված ու փչացած են ներսից: Փո­ղի համար են անում, անկապ ինչ-որ գա­ղափարներով առաջնորդվելով»: Ըստ Բաբայանի մենք պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի հետ` հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու սփյուռքի առկայությունը. «Վերջապես մենք սփյուռքահայ ժողովուրդ ենք: Ավելի շատ մարդ ապրում է հայրենիքից դուրս, քան ներսում: Դրա համար պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն պե­տությունների հետ, որտեղ ունենք մեծ հայկական սփյուռք՝ մտածելով մեր հայրե­նակիցների մասին: Հիմա ինչի՞ պետք է վատ հարաբերություններ ունենանք ՌԴ-ի հետ կամ ԱՄՆ-ի, որտեղ 2 մլն-ից ավելի հայ է ապրում, ինչի՞ համար, բացատրեք ինձ»: Մեր դիտարկմանը, որ ոչ թե վատ հա­րաբերություններ են ուզում, այլ կախվա­ծությունը թուլացնել, այլընտրանքներ ստեղծել, Դավիթ Բաբայանն արձագան­քեց. «երկրագնդի վրա չկա լիակատար անկախ պետություն: Անկախությունը ապահովում են հավասարակշովածությամբ, տարբեր պետությունների հետ հա­րաբերություններ կառուցելով՝ մենք կարո­ղանում ենք կախվածությունը կամ թուլաց­նել, կամ մեծացնել այս կամ այն պետու­թյունից: Հիմա սա է խնդիրը: Պետք է մտածել հայրենիքի մասին: Հատկապես այլ երկրներում գտնվող որոշ մարդկանց բղավելը չի նշանակում, որ իրենք ավելի հայրենասեր են: Ի՞նչ է, մեր հերոսները, որոնք կանգնած են ամեն օր սահմանին, իրենք բղավո՞ւմ են ամեն օր: Ո՞վ է ավե­լի շատ անում, քան այն 18-20 տարեկան երեխաները, որոնք կանգնած են: Ո՞վ է անում ավելի շատ` հանրահավաքների ժամանակ աննորմալ իրենց գաղափարնե­րով եւ այլն…  ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, այսպես ապուշ երեւույթներ»: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am