Դաշտավան գյուղում երեկ «սգո օր» են հայտարարել
ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարազատ Դաշտավան գյուղում երեկ, ի նշան Սերյոժա Խաչատրյանի պարտության, «սգո օր» են հայտարարել, Խաչատրյանի համերկրացի ապարանցիներն իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկել։ Սերյոժա Խաչատրյանը «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, որ տեղյակ չէ այդ մասին։ «Կարող ա, ի՞նչ իմանամ», - չի բացառել ՀՀԿ-ական նախկին գյուղապետը, որը սեպտեմբերի 18-ի ընտրություններում պարտվեց անկուսակցական Վարդգես Խանաղյանին: «Ասում են՝ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն դարձել է Մուրադյանի ու շրջապատի աչքի փուշը մի անցանկալի արտահայտության համար։ Նրանք որոշել են պատժել Խաչատրյանին ու աշխատել են անկուսակցական Խանաղյանի օգտին՝ նրան դարձնելով գյուղապետ։ Թեպետ չի բացառվում, որ այս լուրերն ընդամենը պարտությունը բացատրելու համար են տարածում», - հավելել է թերթը։
