Սերժ Սարգսյանը շարեց առաջին քարերը

Ժամանակը գրում է. Սերժ Սարգսյանը կատարել է Նոր կառավարության առաջին նշանակումները, որոնցում առկա են հետաքրքրական փոփոխություն­ներ: Մասնավորապես, իրենց պաշ­տոնավարումը չեն շարունակելու տրանսպորտի եւ կապի Նախարար Գագիկ Բեգլարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Այս երկու գործիչներն, իհարկե, առանցքային ֆիգուրներ էին առկա իշխանական համակարգում, իհար­կե ամեն մեկը յուրովի Եւ տարբեր բնույթի, սակայն նրանք ըստ էու­թյան գործող համակարգի առանց­քային խորհրդանիշներից էին: Եվ այս առումով, Կարեն Կարապե­տյանին փոփոխությունների խորհրդա­նիշ հռչակելով, Սերժ Սարգսյանը փաս­տորեն կառավարության կազմից հե­ռացնում է, այսպես ասած, գործող հա­մակարգի խորհրդանիշներին: Կբերի՞ այս փոփոխությունը որակական փոփո­խությունների, թե՞ ընդամենը հին դի­մափոշին կփոխվի նորով, ավելի թար­մով` իհարկե, ցույց կտա ժամանակը: Իհարկե, այսքանով կառավարության ձեւավորման ինտրիգը ոչ միայն չի ավարտվում, այլեւ ըստ էության դեռ նոր է սկսվում, քանի որ դեռեւս բաց է մնում արտաքին գործերի եւ պաշտ­պանության նախարարների հարցը, միաժամանակ նաեւ ՀՅԴ պորտֆելների հարցը` նկատի ունենալով կառավա­րության ղեկավարի կարգավիճակում Կարեն Կարապետյանի առաջին քայլե­րով դրսեւորված Կարապետյան-ՀՅԴ որոշակի կոնֆլիկտի կամ առնվազն ներքին լարման առկայությունը: Այս ամենն, իհարկե, բոլոր դեպքերում առանցքային է պահում հարցը, թե ինչ­քանով են այս փոփոխությունները ըն­դամենը կառավարության կամ իշխա­նության շպարի թարմացում եւ ինչքա­նով են էական եւ շոշափելի ազդեցու­թյուն թողնելու հանրային կյանքի բա­րելավման ուղղությամբ: Մյուս կողմից, իհարկե, տեղի ունեցող գործընթացի հակառակ երեսն այն է, թե ինչ ազդեցություն են ունենալու փո­փոխությունները ներիշխանական հա­րաբերություններում: Մասնավորա­պես, Գագիկ Բեգլարյանի հեռացումը նախարարի պաշտոնից արդյո՞ք բերե­լու է նաեւ նրա ներիշխանական դերի վերանայման, թե՞ նախարարի պաշ­տոնը կարող է կոմպենսացվել, օրի­նակ, պատգամավորի կարգավիճակով եւ ՀՀԿ ցուցակում որեւէ անցողիկ տե­ղով: Տեղի է ունենում ներիշխանական ստատուս քվոյի փոփոխությո՞ւն, թե՞ պարզապես դիրքային վերադասավորումներ: Այս ամենն, իհարկե, քիչ թե շատ ավելի պարզ կարող է դառնալ մի­այն կառավարության վերջնական ձեւավորումից հետո, երբ նշանակվեն նաեւ առընթեր գերատեսչությունների ղեկավարները, քանի որ կոնկրետ ներ­կայիս փոփոխություններում հե­տաքրքրություն ներկայացնում են ոչ միայն նախարարների նշանակումները կամ վերանշանակումները, այլնաեւ մի նշանակում նախագահի աշխատակազմում: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Ալեքսան Հարությունյանը, որը երկար տարիներ` Ռոբերտ Քոչարյանի նախա­գահության շրջանում, ղեկավարում էր Հանրային հեռուստաընկերությունը, իսկ վերջին տարիներին կատարում էր Արգենտինայում ՀՀ դեսպանի պար­տականությունը: Այս տեսանկյունից գործ ունենք իս­կապես ներիշխանական լայն ճակա­տով տեղի ունեցող, մեծ դիապազոնով փոփոխությունների հետ, որոնց ընդ­հանուր միտումն, իհարկե, առկա մասշտաբի պայմաններում բավական բարդ է արձանագրել առաջին մեկ հա­յացքով: Ըստ ամենայնի, ինքնին այդ ընդգրկուն դիապազոնը նպատակ ունի նաեւ «ապակողմնորոշել» ներիշխանական համակարգը’ դրա միջոցով փորձելով հաղթահարել այդ փոփոխությունների հնարավոր համակարգային դիմադրու­թյան օջախները: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am