Գյումրին` շոկի մեջ. ինչը կարող էր Արշակին ինքնասպանության դրդել

Իրավունքը գրում է.Երեկ կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, աոեղծվածային կերպով զոհվել է Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու «Վարդեւան Գրիգորյանի 26-ամյա որդին` Արշակ Գրիգորյանը: Նա Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում: Քանի որ Արշակի դին հայտնաբերվել է տանը, ոչ հեռու նաեւ զենք է եղել, իրավապահները, որպես նախնական վարկած, քննարկում են ինքնասպանու­թյան տարբերակը: Քրեական գործն էլ հա­րուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Իսկ նման վարկածը առաջ է քաշում այս հարցադրումը’ ուրեմն ի՞նչը կարող էր Արշակին նման քայլի դրդել: Առավել եւս այս պահին, երբ համաքաղա­քային ընտրությունները թեժ փուլում են, եւ երիտասարդը հազիվ թե չգիտակցեր, որ բացի ընտանեկան ողբերգությունից, նման արարքը նաեւ մեծ աղմուկ կառաջացներ: Գրիգորյաների ընտանիքին մոտ կանգ­նած աղբյուրները դժվարանում են ասել, թե ինչը կարոդ էր պատճառ դառնալ, քանի որ չեն հավատում, որ Արշակն առհասարակ կարող էր նման բան անել: Հ ամենայնդեպս, մեր աղբյուրի խոսքերով. «Արշակը շատ կենսուրախ, ապահովված, բիզնեսմեն տղա էր, ու հաստատ նման մտադրություն անգամ պահի տակ, դժվար թե ծագեր նրա մտքում: Ինչու պետք է մի մարդ, ով ունի ամեն ինչ` սեփական բիզնես, անուն, պատիվ, շրջա­պատ, նման քայլի գնար: Այսօր ոչ ոք չի հա­վատում այդ վարկածին, չնայած հենց ինք­նասպանության հոդվածով հարուցվեց քրե­ական գործ: Արշակը երբեւէ մռայլ մտքեր չի ունեցել, անգամ դեպքի նախորդ երեկոյան լավ ժամանակ է անցկացրել ընկերների հետ: Դա էլ է հաստատում, որ նա ոչ մի խնդիր չի ունեցել: Ավելին, դեպքի օրը առա­վոտյան նույնպես շատ լավ տրամադրու­թյուն է ունեցել, զրուցել տան անդամների հետ, հեռախոսազանգեր էլ է ունեցել: Ոչ մի նշան, որ կարող էր իջնել նկուղ ու ինքնաս­պան լինել չի եղել: Առհասարակ, որքանով որ տեղեկացված եմ, նկուղ իջնելու մտադ­րություն անգամ չի ունեցել: Էն, որ ասում են առեղծվածային մահ, Արշակի դեպքն է»: Մեր աղբյուրը չբացառեց նաեւ, որ հնա­րավոր է քրեական գործը վերաորակավոր­վի, քանի որ. «Արշակի հետ կատարվածում հարցականները շատ-շատ են: Մինչդեռ մի բան հստակ է` ոչ ոք չի հավատում նրա ինքնասպան լինելու վարկածին: Իսկ թե ինչ է եղել իրականում, պետք իրավապահ մար­մինները շատ արագ բացահայտեն եւ տան բազում հարցականների պատասխանը: Հայրը’ Վարդեւանն ահավոր վիճակում է, չգիտի ինչ ասի, ինչ անի: Ախր, նույնիսկ եղ­բոր սպանությունը չէր մարսել, ու հիմա էլ տղա հետ կատարված ողբերգությունը… »: Հիշեցնենք, որ Վարդեւան Գրիգորյանի եղբորը 50-ամյա Հարություն Գրիգորյանին սպանել էին 2014թ. հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի տարածքում: Ըստ նա­խաքննության վարկածի` սպանությունը կատարել էր Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բա­ժանմունքի պետ, 36-ամյա Արման Կատունյանը խանդի հողի վրա: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում    

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am