Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին։Ազատության համար պայքարում 1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեն անկախության իրավական արձանագրման բարձրակետն էր։ Այն «ԱՅՈ»-ի շքահանդեսի ու տոնակատարության վերածվեց նախընթաց՝ 1988 թվականից ի վեր Հայկական ժողովրդավարական շարժման ամենօրյա, համառ պայքարի, քաղաքական մտքի ասպարեզում կատարած արմատական հեղափոխության, հակաանկախականների ու ծայրահեղականության զանազան խոչընդոտների հաղթահարման շնորհիվ։ Հայաստանը Խորհրդային տարածքում միակ հանրապետությունն էր, որ իր անկախությանը հասավ ժամանակին գործող օրենքների շրջանակներում։ Գտնվելով հանդերձ ծանրագույն պայմաններում՝ Հայաստանը լավագույնս հանձնեց անկախության քննությունը՝ ոչ միայն ապահովելով երկրի ներքին կայունությունը, սահմանների անձեռնմխելիությունը, այլեւ հասնելով Լեռնային Ղարաբաղի լիակատար ազատագրմանը եւ անվտանգության ապահովմանը։ Վերակազմավորված Ներքին գործերը եւ նորաստեղծ բանակը պատվով կատարեցին իրենց առջեւ դրված ծանրագույն խնդիրները։ Ներքաշված լինելով հանդերձ իրական ու տեւական պատերազմի մեջ՝ նորանկախ երկրի առաջին ժողովրդավար իշխանությունը կարողացավ իրականացնել ամենաարմատական բարեփոխումները՝ ձեռք բերելով միջազգային բարձր վարկ ու ժողովրդավար երկրի համարում։ Բարձր օրինակարգությամբ օժտված եւ պետական մտածողությամբ առաջնորդվող իշխանության պայմաններում անկախության, որպես ազատության, արժանապատիվ կյանքի ու բարեկեցության հասնելու միջոցի մասին պատկերացումը հասարակության համոզմունքն ու սեփականությունն էր դառնում՝ օգնելով դիմակայել ժամանակի ծանրագույն մարտահրավերներին։ Որպես պետականաստեղծ ուժ, առաջնորդվելով նույն պետական մտածողությամբ՝ Հայ ազգային կոնգրեսը, արդեն որպես ընդդիմություն, իր քաղաքական պայքարում երբեւէ չի անցել այն կարմիր գիծը, երբ իշխանության դեմ պայքարը վերածվում է պետականությանը, անկախությանը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերը վնասող գործողության։ Մեկ անգամ չէ, որ Լեռնային Ղարաբաղին, ուրեմն՝ նաեւ Հայաստանին սպառնացող արտաքին վտանգի հանդիման Կոնգրեսը տվել է ընդդիմադիր քաղաքական ուժի կեցվածքի օրինակ։ Նույն՝ անկախության ու պետականության ամրապնդման համար է, որ Կոնգրեսն այսօր իր հիմնական ջանքերն ուղղել է երկիրն օրինակարգ իշխանությամբ օժտելու խնդրին՝ ընտրական օրենսգրքում կարողանալով հասնել այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք զգալիորեն պիտի նվազեցնեն ընտրակեղծիքների մակարդակը։

Հայ ժողովրդի ամենամեծ տոնի՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Հայ ազգային կոնգրեսը կրկին շնորհավորում է հայ ժողովրդին, հայկական պետականության կայացման բոլոր երախտավորներին՝ վստահ եւ հավատով, որ համաժողովրդական ջանքերի մեկտեղմամբ եւ ճշգրիտ քաղաքական ընթացքով Հայաստանը վերադառնալու է այն գոյավիճակին, երբ անկախությունը լիապես դրսեւորվում է որպես երկրի անվտանգության, յուրաքանչյուրի ազատության, ապահովության, արժանապատիվ կյանքի եւ ազգային ինքնության պահպանման միջոց։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am