Քաղաքը ցնցված է տեղի ունեցածից. Արշակին գիտեին որպես հավասարակշռված, ընկերասեր ու պատասխանատու երիտասարդի
Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահը չի տեղավորվում բանականության սահմաններում: Այն կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Թիմակիցներով գտնվում ենք Գյումրիում և մեր զորակցությունը հայտնում մեր լավ ընկերոջը` Վարդևան Գրիգորյանին: Քաղաքը ցնցված է տեղի ունեցածից: Արշակին գիտեին որպես հավասարակշռված, ընկերասեր ու պատասխանատու երիտասարդի: Հոկտեմբերի 2-ի Գյումրու ընտրությունները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, և այսօր տեղի ունեցած ողբերգությունը լի է անկանխատեսելի վտանգներով: Իրավապահ մարմինները պարտավոր են ամենասեղմ ժամկետներում օբյեկտիվ քննություն իրականացնել, որպիսի բացահայտեն և հրապարակեն տեղի ունեցածը: Մենք պահանջում ենք անաչառ, համակողմանի ու շուտափույթ բացահայտում, և անկախ շրջանառվող վարկածներից, անկախ լրատվականներում հայտնված տարատեսակ վերլուծությունների փաստում ենք, որ տեղի է ունեցել անդառնալին: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արշակ Գրիգորյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:
