ԻՊ-ի պարագլուխը երկար ամիսներ ի վեր առաջին անգամ Մոսուլում հայտնվել է հանրության առջև

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին երկար ամիսներ ի վեր առաջին անգամ հանրության առջեւ է հայտնվել Իրաքի Մոսուլ քաղաքի շրջաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը: Նրա տեղեկատվության համաձայն՝ «քաղաքում տիրող լարված իրադրության պատճառով ալ Բաղդադին հարկադրված Է եղել դուրս գալ իր պատսպարանից եւ Մոսուլի փողոցներում հայտնվել թիկնապահներով շրջապատված»: Նշվում է, որ ԻՊ-ի պարագլուխը քաղաքում տեղաշարժվել է զրահամեքենաներով՝ երեք արտաճանապարհայինների ուղեկցությամբ, որոնցում տեղավորվել էին ալ Բաղդադիի անձնական պահազորի անդամները: ԻՊ-ի առաջին դեմքը հանրությանը երեւացել է էր Ռիսալյա թաղամասում: Մոսուլը, որի բնակչությունը գերազանցում է 500 հազարը, ԻՊ-ի զինյալները համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը: Այն կառավարական զորքերի կողմից գործնականում առանց մարտի թողնվել է 2014 թվականի հունիսի 10-ին նրա վրա ԻՊ-ի կազմավորումների հարձակման ժամանակ: Ռազմական մասնագետների գնահատումներով՝ ներկայում քաղաքում կարող են կենտրոնացված լինել արմատական խմբավորումների մինչեւ 10 հազար զինյալներ: Առկա տեղեկատվության համաձայն, Մոսուլի նկատմամբ հսկողության վերականգնման նպատակով միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերի լայնածավալ ռազմարշավը պետք է սկսվի այս տարվա հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան Տիրոջ հաղթական մուտքը՝ մանուկների օրհնությամբ Թեկուզ շատ աղոթք անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը արյունով լի են․ Եսայի․ Միքայել Մինասյան Երևան-Սևան մայրուղու վրա կրկին կանգնացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները Իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում. Աբրահամյան Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան «Քանաքեռում հայտնաբերվել է թմրանյութի արտադրամաս». ՆԳՆ The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին Մայր Աթոռում Վեհափառի առաջնորդությամբ մատուցվում է Անդաստանի կարգ ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները․ ո՞վ որքա՞ն ձայն է ստացել Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում. Օսկանյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am