«Թիրախավորված իրավազանցություններ ՀՀ լրագրողների դեմ».Լեւոն Բարսեղյան

Լեւոն Բարսեղյանի ելույթը ԵԱՀԿ ՄԻ կոնֆերանսի հարակից միջոցռման ժամանակ   Լավ լուրն այն է, որ Հայաստանում դեռ լրագրող չեն սպանել լրագրողական գործունեության համար: Մնացածը տխուր է: Հայաստանում որպես կանոն ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ բռնությունների շեշտակի աճ նկատվում է քաղաքական սրացումների, քաղաքական սուր խնդիրները վեր հանող ցույցերի, ընտրությունների ժամանակ: Կար ժամանակ, երբ այդ բռնությունները գործադրվում էին անհայտ անձանց կամ քրեական կենսագրությամբ մարդկանց կողմից, որոնք կապ ունեին այս կամ այն ազդեցիկ օրիգարխի կամ պաշտոնյայի հետ: Վերջին երկու տարիներին նոր թրենդ է առաջացել Հայաստանում, լրագրողների դեմ իրականացվող հարձակումների եւ հանցագործություների մեծ մասն իրականացվում է հենց ոստիկանության կողմից, որոնք կոչված են պաշտպանելու հասարակական կարգը եւ բռնության ենթարկվողներին: %d5%a7Վերջին երկու տարների ընթացքում ոստիկանության կամ նրա կողմից հովանավորված անձանց կողմից լրագրողների եւ ԶԼՄ այլ մասնագետների դեմ իրականացված հարձակումները հիմնականում եղել են զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ: Երբ ոստիկանությունը սկսում է խաղաղ ցույցերը անհիմն կերպով ցրել եւ բիրտ ուժ կիրառել, միաժամանակ հատուկ ուշադրություն են դարձնում լրագրողների աշխատանքին, սակայն ոչ թե նրանց օժանդակելու եւ նրանց նկատմամբ ոտնձգություներ թույլ չտալու, այլ հակառակը՝ նրանց աշխատանքը բարդացնելու, խոչընդոտելու, նրանց ֆիզիկական բռնության ենթարկելու, տեսագրությունները գողանալու կամ ոչնչացնելու համար:%d5%a7%d5%a7 Ինչ կարիք ունի օրինական աշխատող ոստիկանը այդպիսի ապօրինություններ անելու, տրամանաբությունն ասում է, որ չունի նման կարիք: Դրա կարիքն ունեն նրանք, ովքեր ապօրինություններ են անում, եւ բոլորովին շահագրգիռ չեն, որ այդ ամենը տեսագրվի կամ արձանագրվի: Միայն  այսպես կարելի է բացատրել համակարգված հարձակումները ԶԼՄ-ների դեմ: Ես կանդրադառնամ վերջին երկու տարվա ընթացքում ոստիկանության կազմակերպված հարձակումներին ԶԼՄ-ների աշխատակիցների վրա: %d5%a7%d5%a7%d5%a72015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան, Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցի ժամանակ ժողովրդին ծեծելու եւ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանությունը եւ ոստիկանական ուժերի հետ համագործակցող, անհայտ անձինք 13 լրագրողի եւ օպերատորի ծեծեցին ու վիրավորեցին, եւս 11 լրագրողի մասնագիտական պարտականությունները խոչընդոտեցին: Միաժամանակ հատուկ նպատակով կոտրեցին մոտ մեկ տասնյակ լրագրողների տեխնիկասարքավորումները, եւ հափշտակվեցին հիշողության քարտերը: Այդ ամենին ականատես է եղել եւ ոստիկանական ուժերին կառավարել է ոստիկանության պետի տեղական գեներալ Լեւոն Երանոսյանը: Հարուցվեց քրեական գործ, որով ամիսներ շարունակ զբաղվում էր մեկ քննիչ, մեկ տարուց ավելի, ոչ մեկին մեղադրանք չէր ներկայացվել, եւ միայն 2016 թ. օգոստոսին 4 հոգու մեղադրանք ներկայացվեց, որոնք ամենայն հավանականությամբ ազատ կարձակվեն ենթադրյալ համաներման արդյունքում՝ 2016թ սեպտեմբերի 21-ից հետո: %d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7Լրագրողների եւ ԶԼՄ մասնագետների նկատմամբ երկրորդ խոշորամասշտաբ հարձակումը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 17-ից սկսած՝ «Սասնա Ծռեր» զինված խմբի ապստամբության հենց առաջին օրվանից եւ տեւել է երկու շաբաթ: Լրագրողների իրավունքների անօրինական սահմանափակումները դրսեւորվել են մի քանի եղանակով. տեղաշարժի ազատության սահմանափակում, խոսքի ազատության սահմանափակում, երբ արգելել են օգտվել հեռախոսից, անօրինական ազատազրկում, ծեծ, մասնագիտական պարտականությունների կատարման խոչընդոտում, հատուկ միջոցների կիրառում, տեխնիկասարքավորումների ոչնչացում եւ այլն: «Սասնա Ծռերի» զինված ապստամբության ժամանակ լրագրողական հանրության դեմ ոստիկանության իրականացրած հանցագործությունների գագաթնակետը եղել է Երեւանի Սարի թաղ թաղամասում հունիսի 29-ի ուշ երեկոյան, երբ ոստիկանական ներքին զրքերի եւ ցուցարարների դիմակայության վերջում նույն Լեւոն Երանոսյանը ցուցարարների վրա հարձակման հրաման տվեց: Ոստիկանները ոչ միայն այդ միջավայրում օգտագործման համար անթույլատրելի հատուիկ միջոցներ կիրառեցին ցուցարաների եւ լրագրողների նկատմամբ, այլեւ նպատակաուղղված կերպով հարձակվեցին եւ ծեծեցին մոտ երկու տասնյակ լրագրողների, լուսանկարիչների եւ օպերատորների: Այդ հարձակման մեջ ոստիկաններից բացի ներգրավված էին ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահները եւ քրեական վարքով հայտնի մարդիկ: Նրանց լուսանկարները հայտնի են եւ հրապարակված են, սակայն մեղադրան որեւէ մեկին դեռ չի ներկայացվել, չնայած դեպքից անցել է արդեն մեկուկես ամսից ավելի: Սարի թաղում հուլիսի 29-ի գիշերը ոստիկաների եւ մի շարք թիկնապահների կողմից ծեծված լրագրողների համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել դեպքից միայն 1,5 ամիս անց: Փաստորեն ստացվում է այնպես, որ ոստիկանությունը մի կողմից պատշաճ չի կատարում հասարակական կարգի պահպանման իր պարտականությունները, մյուս կողմից ինքն իրականացնում քրեական հանցագործություն՝ հարձակվում, ծեծում եւ մարմնական վնասվածքներ է հասցնում ոչ միայն խաղաղ ցուցարարներին, այլեւ լրագրողներին: Կարելի է կարծել, թե ոստիկանությանը հայտնի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում լրագրողի մասնագիտական օրինական պարտականության կատարմանը խոչընդոտելու դեպքում: Ինչն է այս ամենի պատճառը: Ակնհայտորեն ոստիկանությունը չի կարող ինքնագլուխ նման հանցագործություններ կատարել: Եթե 2015թ. հունիսի 23-ի ինքնագլուխ էին նման հանցագործություն արել, մեղավորները շուտափույթ պիտի դատապարտվեին, ինչի արդյունքում այսօրինակ նոր հանցագործություններ լրագրողների նկատմամբ չէին լինի: Այս անպատժելիությունը ակնհայտորեն հովանավորվում է ՀՀ գերագույն պաշտոնյայի կողմից: Պետության զավթման մակարդակի կոռուպցիայիով երկրներում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, ավտորիտարիզմի խորությունը այլ բան չի թողնում ենթադրել, քան այն, որ ուժային բոլոր կառույցների գերագույն կառավարիչը թիվ մեկ պաշտոնյան է, Հայաստանում դա նախագահի պաշտոնն զբաղեցնող Ս.Սարգսյանն է: Յուրայինների կամ իրավապահ համակարգի նկատմամբ անպատժելիությունը լավագույն երաշխիքն է հակամարդկային ռեժիմները պահպանելուն ուղղված այսօրինակ հանցագործությունները ազատորեն իրականցնելու համար: Եթե ռեժիմը որեւէ մեկ ոստիկանի պատշաճ կերպով պատժի, հաջորդ անգամ նման բռնություններ հանձնարարել չի կարողանա, կամ հանձնարարելիս արդյունք չի ստանա: Գուցե բավարար միջոցներ չունի՞ ոստիկանությունը պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար: Երբ ուսումնասիրում ենք ՀՀ պետական բյուջեն ու ոստիկանության ֆինանսավորումը, նկատում ենք, որ ոստիկանությունը ավելի քան լիարժեք է ֆինանսավորվել, 2012-2015 թվականներին ոստիկանության բյուջեն աճել է տարեկան մոտ 14 տոկոսով, այն դեպքում, երբ երկրի պետական բյուջեն աճել է տարեկան ընդամենը 2-6 տոկոսով: Բացի այս, ոստիկանությունը իր արտաբյուջետային եկամուտներից տարեկան ստացել է պետական բյուջեից ստացած գումարների մոտ 80 տոկոսի չափ գումար եւս: Այլ խոսքով ոստիկանությունը անցած 4-5 տարիների ընթացքում Հայաստանի ամենաճոխ ֆինանսավորված ոլորտներից մեկն է, դատելով ոստիկանության հաճախակի թարմացվող համազգեստից ու հանդերձանքից, հատուկ միջոցներից եւ ավտոմեքենաներից, բոլոր այն ցանկություններն, ինչ ունեցել են, կատարվել են, ֆինանսավորվել են, որքան կամեցել են: Որւեմն, 2011 թվականին ոստիկանությանը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի 2,34%-ը, իսկ 2015 –ին 3,21%-ը, 2016-ին՝  2,96%-ը: Պետական բյուջեից ոստիկանության ֆինանսավորումը 2011-2016 թթ. աճել է 64,42%-ով: Համեմատության համար՝ Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը այդ ընթացքում աճել է 61,1%-ով: Պետական ոլորտից ուրիշ ոչ մի ոլորտ ծախսերի մասով չի գերազանցում սրանց: Պաշտպանության ֆինանսավորումը այդ ընթացքում աճել է 42,25%-ով, իսկ ահա պետական բյուջեն նույն ժամանակահատվածում աճել է 30,3%-ով՝ ծախսային մասով եւ 34,75%-ով՝ եկամտային մասով: Այսինքն անցած հինգ տարիներում ոստիկանության եւ ԱԱԾ ֆինանսավորումները աճել են կրկնակի եւ ավելի արագ քան պետական բյուջեն է աճել: Բայց սա երեւի բավարար չի եղել ոստիկանության պրոֆեսիոնալիզմի եւ կայացման համար: Սրա հետ մեկտեղ, ԵԱՀԿ-ն ոստիկանությանը սնուցել է 2012 թվականին 837.375 եվրո, իսկ 2013 թվականին 884.901 եվրո առնվազն: Այս դրամաշորհային գումարները ԵԱՀԿ-ն հատկացրել է լավագույն ցանկություններով՝ ամբոխի կառավարման փորձի ավելացման, մասնագիտացման եւ նյութատեխնիկական ապահովման համար: Արդյունքում ոստիկանությունը դառնում է ավելի բիրտ, անմարդկային ու նվաստացնող քաղաքացիների ու մասնավորաբար լրագրողների նկատմամբ: Ով կարող է, ասել, եթե ոստիկանությունը չվայելեր ԵԱՀԿ այս աջակցություը պակաս բիրտ ու ավելի պատասխանատո՞ւ կլիներ, թե՞ ոչ: Չզարմանաք, բայց ամեն անգամ, երբ ես փորձում եմ ոստիկանությունից իմանալ իրենց աշխատակազմի ամբողջական թիվը, բաժանմունքների աշխատակիցների թիվը, ոստիկանների թիվը, ինձ գրավոր եւ պաշտոնապես պատասխանում  են, որ այդ թվերը ՀՀ օրենսդրությամբ ծառայողական գաղտնիք են եւ տրամադրել չեն կարող: Ճշմարիտ են ասում, այդ թվերը գաղտնիք են: Մենք հարկատուներս տեղյակ չենք քանի ոստիկան ենք պահում մեր փողերով: Բազմաթիվ անգամներ առաջարկել ենք իշխանությանը գաղտնազերծել այդ թվերը, չեն գաղտնազերծում, հիմա ասացեք, նորմա՞լ է եվրոպական չափանիշներով սնուցել ու ֆինանսավորել մի երկրի ոստիկանության, որը հանրությունից գաղտնի է պահում, թե քանի ոստիկան ունի: ԵԱՀԿ քանի երկրում է այդպես, ԵԱՀԿ-ն ունի՞ որեւէ վիճակագրություն: ԵԱՀԿ-ն տեղյա՞կ է թե ՀՀ ոստիկանությունում քանի ոստիկան եւ աշխատակից կա, եթե տեղյակ չէ, ինչպես է նպատակահարմար գտել լրագրողներ ծեծող ոստիկանությանը այդպիսի առասպելական ֆինանսավորումներ իրականացնել: Եթե ԵԱՀԿ-ն տեղյակ է Հայաստանի ոստիկանների թվերից, ապա ինչու ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն: Քանի դեռ ՀՀ ոստիկանությունը այս ապօրինություններով զբաղվող անմեղ եւ խաղաղ քաղաքացիներին եւ լրագրողներին ծեծող ու բանտարկող ռեպրեսիվ մեքենան է, ես պիտի դիմեմ եւ ԵԱՀԿ-ին, եւ այլ հնարավոր դոնորներին՝ դադարեցրեք այս մեքենան սնուցել, անցած 2 տարիների հանցագործություններն ու անգործությունը ցույց տվեցին, որ ավտորիտար ռեժիմում հիմնական գործիքներին սնուցել չի կարելի, դրանք չեն բարեփոխվում: Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության: Հակառակ դեպքում մենք հիմա պիտի ունենայինք 2015-ի Բաղրամյան փողոցի դեպքերի հիման վրա դատապարտված եւ ազատազրկված առնվազն 20 հոգի, իսկ Սարի թաղի դեպքերով առնվազն 40-50 ոստիկան կամ թիկնապահ:  Եւ սա դեռ վերջը չէ:

Հայաստանի Հանրապետություն
Պետական բյուջեն. մլն դրամ Ոստիկանություն ԱԱԾ Պաշտպանություն
Եկամուտ Ծախս Նախորդ տարվա համեմատ Պետական բյուջեից Բյուջեի ծախսի մասը Նախորդ տարվա համեմատ այլ եկամուտ Պետական բյուջեից Բյուջեի ծախսի մասը Նախորդ տարվա համեմատ Պետական բյուջեից Բյուջեի ծախսի մասը Նախորդ տարվա համեմատ
2011 877900 1026500 24075 2.35% 11684 12744 1.24% 146227 14.25%
2012 938500 1071000 4.34% 24455 2.28% 1.58% 13187 13432 1.25% 5.40% 154473 14.42% 5.64%
2013 1059000 1183100 10.47% 29558 2.50% 20.87% 19953 16791 1.42% 25.01% 182740 15.45% 18.30%
2014 1168900 1284500 8.57% 33321 2.59% 12.73% ~ 21000 19153 1.49% 14.07% 194080 15.11% 6.21%
2015 1221300 1183003 -7.90% 38071 3.22% 14.26% 22552 23203 1.96% 21.15% 199033 16.82% 2.55%
2016 1183000 1337300 13.04% 39586 2.96% 3.98% 20527 1.53% -11.53% 208014 15.55% 4.51%
Միջին 5.70% 2.71% 10.68% 1.53% 10.82% 15.47% 7.44%
Շարժը 2011-2016 թթ. 30.28% 64.43% 61.07% 42.25%
unnamed-1     unnamed-2 Լեւոն Բարսեղյան ԺԱԱ խորհդրի նախագահ, 2000-2016 թթ. Գյումրու ավագանու անդամ  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am