ՀՀԿ-ի «չիստկան» սկսված է

Սեպտեմբերի 18-ին կայացած  ՏԻՄ ընտրությունների արդյուքները բավականին հետաքրքրական են: Հայաստանյան իրականության համար արձանագրվել են, կարելի է ասել, ոչ ստանդարտ  պատկերներ: Բազմաթիվ տեղերում գործող համայնքապետերը, որոնք հիմնականում եղել են իշխող ՀՀԿ-ի  ներկայացուցիչներ պարտվել են այլ թեկնածուների: ՀՀԿ-ական գյուղապետերին հաղթանակած  նորընտիր համայանքապետերից շատերը ոչ կուսակցական են, որոշները ՀՅԴ ներկայացուցիչ են, իսկ օրինակ  Արարատի մարզի Նոր Կյանք գյուղական համայնքում  էլ հաղթել է ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն / Ի դեպ գյուղի անունն այս դեպքում խորհրդանշական է/: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետ է ընտրվել նախկին գյուղապետ, անկուսակցական Նորայր Հակոբյանը: Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանին չի հաջողվել վերընտրվել: Այստեղ ընտրությունն առավել ուշագրավ էր նրանով, որ ընտրապայքարի մեջ էր նաև անազատության մեջ գտնվող ՊՊԾ գնդի գրավման մասնակից Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը: Նույն մարզի Արտաշավան, Կաքավաձոր, Կաթնաղբյուր և Ուջան համայնքներում  համայնքապետեր են ընտրվել ՀՅԴ-ականներ: Օրինակները, երբ ՀՀԿ-ի թեկնածուները պարտվել են, նկատելի են: Հետաքրքիրն այստեղ այն է, որ ՀՀԿ-ի կենտրոնական  գրասենյակն այս անգամվա ՏԻՄ ընտրություններում կարելի է ասել չկար, ուղղակի բացակայում էր: Այս ողջ ընթացքում ՀՀԿ կենտրանական մարմինն անգամ հայտարարության մակարդակով ՏԻՄ ընտրություններին չանդրադարձավ: Մինչդեռ ոչ վաղ անցյալում, օրինակ, մի քանի ամիս առաջ Հարազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կենտրոնական մարմինն ուղղակիրեն միջամտում էր ընտրություններին՝ շատ բաց տեքստով հայտարարելով, որ իրենց դրածոն, եթե անգամ նա սովորական <<մեխի գլուխ է>>, չի կարող  չընտրվել: Արդյուքնում ընտրվեց ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, իսկ  ՔՊ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը, որն ուներ ավելի բարձր հանրային վարկանիշ, պարտվեց: Եվ ընդհանրապես նախկինում մենք բազմիցս  ենք ականատես եղել, որ ամենափոքր գյուղում անգամ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ական գյուղապետերին ամեն գնով անցկացնելու համար բառիս ամենաուղիղ իմաստով <<մորթ>> էր անում:  Եվ հիմա հարց է առաջանում. այդ ի՞նչ պատահեց, որ  ՀՀԿ-ական 17 տարվա գյուղապետը հանկարած չընտրվեց: Մինչդեռ Էջմիածնում, չնայած խայտառակ ծեծուջարդին ու ստեղծված վախի մթնոլորտին,  հաղթեց գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: Այսինքն՝ եթե կոնկրետ տեղերի համար եղել էր նախնական որոշում, ապա հաղթել է նա, ում համար հաղթանակի <<դաբրոն>> երաշխավորված էր եղել: Ստացվում է, որ ՀՀԿ ղեկավարությունը դիմել է պարզ խորմանակության. անտեր կուսակիցներին փուռն է տվել, տերովներին պահել: Թերևս սա արվել է կուսակցական <<չիստկայի>> նպատակով, որպեսզի 2017-ի ընտրություններին ՀՀԿ-ի վերակազմավորումն ու նոր դեմքերով համալրումն ավելի հանգիստ արվի և այդ իմստով ներկուսակցական հեղափոխություն անողների ձեքերն ավելի ազատ լինեն: Պարզից էլ պարզ է, որ   նորընտիր գյուղապետերը՝  անկախ նրանից անկուսակցական, թե ՀՅԴ-ական, ծառայելու են իշխանությանը:  Սերժ Սարգսյանը խնդիր ունի հասկացնելու, որ իր վերարտադրության  և այսպես կոչված ազգային համաձայնության իշխանության ձևավորման խնդիրը կարող է լուծվել նաև առանց վարկաբեկված գյուղապետերի, ընտրակեղծարար մարզպետների ու  վերջապես  առանց ընտրությունների կազմակերպման  ավանդական կազմերպիչ Հովիկ Աբրահամյանի: Փոխվում են ժամանակները, փոխվում է նաև ՀՀԿ-ն:   Կարինե Սարիբեկյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am