Առաջարկ վարչապետին...

Երկրում կառավարություն է ձևավորվում, և արդարությունն ու քաղաքական մշակույթի տարրական նորմերը պահանջում են վստահության որոշակի վարկի առկայություն վարչապետին և ապագա կառավարությանը: Սակայն վարչապետի նշանակման հաջորդ իսկ օրվանից ծայրահեղ թիրախավորման երևույթներ նկատելի դարձան, շատ հաճախ որոշակի կենտրոններից հստակ ուղղորդվող, երբեմն նույնիսկ անթաքույց, հավանաբար որոշակի ակնարկների հասցեավորմամբ: Մասնավորապես, անհասկանալի աշխուժությամբ հանրային քննարկում ծավալվեց հատկապես կառավարության և վարչապետի աշխատակազմերում հայեցողական պաշտոններում կատարվող կադրային փոփոխությունների վերաբերյալ: Երբեմն օգնականների կամ խորհրդականների փոփոխության թեման կառավարության անդամների թեկնածություններից ավելի թեժ էր քննարկվում: Նախ, չափից դուրս տարօրինակ է նման քննարկումը հայեցողական պաշտոններում կատարվող փոփոխությունների շուրջ, քանզի այդ պաշտոններն ընդամենը սպասարկման գործառույթ են կրում և քաղաքականության վրա ուղղակի ներազդման գործոններ չեն: Եվ երկրորդ, այդ նոմենկլատուրայի փոփոխությունները քաղաքական տեղաշարժերի հետևանքում թե մեր օրենսդրության, թե համաշխարհային պրակտիկայի առումով տրամաբանական են, իսկ զարմանալի ու տարօրինակ կլիներ հակառակը: Թերևս մի խնդիր կա, որ արժանի է նոր կառավարության քննարկմանը: Վաղուց հասունացել է հանրային ծառայության, և հատկապես քաղաքացիական ծառայության ոլորտում փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կարծում եմ, կարելի է սկզբունքորեն լուծել հետևյալ խնդիրը. հայեցողական պաշտոնների գոնե այն հատվածը, որն ուղղակիորեն սպասարկում է քաղաքական պաշտոնյային (խորհրդականներ, օգնականներ և այլն), պետք է լինի ժամկետային: Այսինքն, բոլոր այդ հաստիքներում նշանակումներ կատարելիս մասնագետի հետ կնքվում է այն ժամկետով աշխատանքային պայմանագիր, որքան օրենքով իրավասության ժամկետ է սահմանված տվյալ քաղաքական պաշտոնյայի համար: Այս պարագայում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը բնական և անխուսափելի կհամարի իր հեռանալը, և մասնագետի համար, առավել ևս երիտասարդ, գրագետ կադրի համար, դա չի դիտվի «աշխատանքից ազատվել»: Միաժամանակ նոր քաղաքական լիդերը չի կանգնի բարդ կադրային լուծումներ տալու, լավամարդ-վատամարդ լինելու ոչ այդքան հաճելի երկընտրանքի առջև (եկեք այնուամենայնիվ ընդունենք, որ ՄԵՆՔ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ ԵՆՔ, և այսպիսի իրավիճակները խնդրահարույց են…): Ի դեպ, այս փորձը վաղուց հաջողությամբ կիրառվում է հարևան Վրաստանում: P.S. Բոլոր դեպքերում, եկեք 100 օրվա մասին չմոռանանք, պարոնայք:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am