Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը անհրաժեշտ է համարել վերացնել աշխարհի տարբեր անկյուններում ահաբեկչության առաջացման պատճառները:
Ելույթ ունենալով Ստամբուլում Համաշխարհային փոստային միության 26-րդ կոնգրեսում՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ չի կարելի սխալ թույլ տալ, որի դեպքում ահաբեկչական կազմակերպություններից մեկի դեմ պայքարը կարող է հանգեցնել մյուսի առաջացման:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ են արմատական որոշումներ, որոնք կբարձրացնեն ՄԱԿ-ի հանդեպ վստահությունը: Թուրքիայի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս օրերին Նյու Յորքում տեղի է ունենալու ՄԱԿ ԳԱ-ի հերթական նստաշրջանը. «ՄԱԿ-ի խնդիրն այսօր արմատական որոշումներ ընդունելն է, որոնք կնպաստեն կազմակերպության հանդեպ վստահության հետագա ամրապնդմանը: Այդ որոշումները պետք է վերջ դնեն տարածաշրջանային հակամարտություններին, որոնք տևում են տասնամյակներ: Հուսով եմ՝ կգա այն օրը, երբ ՄԱԿ-ը կսկսի գործել իր իրական նպատակներին համապատասխան»:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը