Գյումրիի Վարդանանց հրապարակում անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի չեն ունենա
Գյումրիի Վարդանանց հրապարակում նախապես ծրագրված անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները տեղի չեն ունենա: Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ի համար նախապես հայտարարված միջոցառումները չեղյալ են համարվում: Այս պահին սեպտեմբերի 20-ին Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առիթով նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարել են որոշ կուսակցություններ՝ ԳԱԼԱ, «Քաղաքացիական պայմանագիր», «Համախմբում» կուսակցությունները և «Բալասանյան» դաշինքը։
Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն «Արմենպրես»-ին հայտնել է« որ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը) և 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք« ռազմամթերք« պայթուցիկ նյութեր ձեռք բերելը« իրացնելը« պահելը« փոխադրելը կամ կրելը):
