Տարածաշրջանում լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը. Յուրի Խաչատուրով

ԶՈՒ գլխավոր շտապի պետ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտական, շարքային կազմի ողջ անձնակազմին, ՀՀ ԶՈՒ քաղծառայողներին և բանվոր-ծառայողներին:

Սեպտեմբերի 21-ը` Անկախության օրը, այս տարի տոնում ենք մի առանձնակի շուքով, քանզի մեր երիտասարդ հայրենիքը բոլորել է իր 25-րդ հոբելյանական տարին: Անկախությունը հայ ժողովրդին հնարավորություն է տվել վերակերտելով իր պետականությունը, ապահովել ինքնիշխան ապրելու և հարատևելու լայն ճանապարհ: Դա համընդհանուր ձեռքբերում է և յուրաքանչյուրիս հպարտությունը: Ահա թե ինչու այդ տոնը այսօր նշում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի ողջ հայությունը:

Քսանհինգ տարին պետության պատմության մեջ փոքր ժամանակահատված է, բայց այն կերտող սերնդի համար դա պայքարի ու տքնաջան աշխատանքի, ձեռքբերումների, նաև` զրկանքների հաղթահարման օրեր, ամիսներ, տարիներ են: Այդ տարիների մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է Հայոց ազգային բանակը, որը շուտով նույնպես կբոլորի իր 25-ամյակը: Անկախությունը և բանակը իրարից անբաժան են, մեկը մյուսով է պայմանավորված: Հայոց բանակը ժողովրդի հետ սերտորեն համագործակցելով և նրա ջերմ աջակցությամբ անկախության տարիներին օրեցօր բարձրացրել է իր մարտունակությունը, դարձել մեր հայրենիքի անվտանգության, խաղաղության ու կայունության հիմնական երաշխիքը: Վատ պաշտպանված երկրի անկախությունը խիստ փխրուն է, խոցելի ու վտանգված: Այդ ճշմարտության խորը գիտակցումով պետք է մեր բանակին անդամագրված յուրաքանչյուր ոք կրի իր ծառայությունը: Այսօրվա անկախությունը հայերի համար դարերի երազանք է եղել:

Մեր սերնդին բախտ է վիճակվել իրականություն դարձնել այն, որը մեծ պատիվ լինելուց բացի միաժամանակ մեծ պատասխանատվություն է դնում բոլորիս վրա: Մենք պարտավոր ենք սրբորեն պահել-պահպանել անկախությունը և հաջորդ սերնդին փոխանցել ազատ, ինքնիշխան, ավելի ուժեղ բանակ ունեցող բարգավաճ հայրենիք: Հայ ժողովրդի մեջ երբեք չի խամրել ազատության ոգին: Մեր հազարամյա պատմության ակունքներից սնվող այդ ոգին է թևեր տվել ու ոգեշնչել մեզ գերությունից ազատելու Հայոց Արցախ աշխարհը, որի անկախության 25-ամյակը նույնպես վերջերս նշվեց: Հայ քաջորդիները թե Արցախյան ազատագրական պատերազմում, թե 1994թ. զինադադարից հետո նենգ թշնամու հետ բոլոր բախումների ժամանակ, բազմիցս ապացուցել են, որ երբեք թշնամուն թույլ չեն տա մտնել հայրենի հողը, որ ամուր է իրենց բազուկը, իսկ ոգին անընկճելի ու աննկուն: Նրանք մեկ անգամ չեն ցույց տվել, որ հայ ժողովրդի ազգասիրությունը, մարտադաշտում դրսևվորվող խիզախությունն ու քաջությունը ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և դառնում նրա գոյատևման ու հարատևման հիմնական գործոնը:

Մենք հերոսների պակաս երբեք չենք զգացել: Հայ զինվորի հայրենասիրության, նրա քաջության, անօրինակ սխրանքների բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում հայրենիքին իրենց նվիրվածությամբ, մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած մեր բանակի զինծառայողներին, ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն են կատարում իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Իհարկե, շատ է ցավալի, որ անդառնալի կորուստներ ենք ունենում: Հպարտությամբ փառք տանք հայրենի հողի համար զոհված մեր հերոս տղաներին ու գլուխներս խոնարհենք նրանց անմոռաց շիրիմների առաջ:

Տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը, որը, իհարկե, մենք չենք ցանկանում, բայց եթե այն կրկնվի, ապա մեր հաղթանակը այդ պատերազմում այլընտրանք չպետք է ունենա: Ահա թե ինչու երբեք չպետք է թուլանա մեր զգոնությունը և այսօր ավելի ուժեղ պետք է լինենք, քան երեկ: Սա է մեր առջև դրված ամենահրատապ խնդիրը, որի իրականացման գլխավոր պայմանը հայրենասիրությունն է: Ինչպես ասել է մեծն Գարեգին Նժդեհը. «Թշնամուն երբեք չի պարտվի այն զինվորը, որը անմնացորդ սիրում է իր հայրենի հողը: Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ և մեռնում դրա պակասից»: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մեծ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, անձնական և ծառայողական նորանոր հաջողություններ»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրել Լիբանանին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am