Մանրամասներ Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարարից
Աշոտ Լևոնի Մանուկյանը ծնվել է 1968թ. ապրիլի 8-ին: Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնագիտությամբ՝ ինժեներ-մեխանիկ, գործարար կառավարման մագիստրոս է, ունի գիտական աստիճան: Ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում հատուկ թղթակից, Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտեում` որպես Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի գործադիր քարտուղար, ՀՀ կենտրոնական բանկում` որպես աշխատակազմի ղեկավար/խորհրդի քարտուղար, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում` որպես հայցորդ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` աշխատակազմի ղեկավար /գլխավոր վարչության պետ, Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոնում՝ որպես (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրեն: Աշխատել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ազգային հեռուստատեսություն` գործադիր տնօրենի տեղակալ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունում` խորհրդի փոխնախագահ, «Միցուբիշի» կորպորացիայում` խորհրդատու, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ, Հայաստանի պետական տնտեագիտական համալսարանում` հայցորդ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրենի տեղակալ: 2012 «Թելասի» ԲԸ-ում` գլխավոր տնօրեն, 2015թ. առ այսօր «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ում` գլխավոր տնօրեն: Անկուսակցական է:
