Կաթողիկոսը իր բիզնեսների մասին /տեսանյութ/
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Եռաբլուր ռազմական պանթեոն էր եկել հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկներին: Կաթողիկոսը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնցից ոչ բոլորն էին վերաբերվում բանակին: «Համամիտ չենք այն գնահատականին, որ առաջնորդները ցոփ ու շվայտով կյանքով են ապրում: Կարծում ենք՝ դա ավելի շատ շահարկվում է, քան իրականության հետ որեւէ առնչություն ունի: Իսկ եթե նման պարագաներ կան անշուշտ մեր կողմից անհրաժեշտ է միջամտել»,- նշեց Գարեգին Երկրորդը: Լրագրողների հարցին, թե իշխանավորները չե՞ն հեռացել եկեղեցուց, թեեւ եկեղեցի են կառուցում, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Մենք չենք կարող նման գնահատական հնչեցնել, որովհետեւ մենք որեւէ անձի հոգու, ապրումի քննողը չենք: Մենք փառք ենք տալիս, որ եկեղեցի են այցելում, աղոթք են բարձրացնում: Մենք խրախուսում ենք եկեղեցաշինությունը»: Հարցին՝ Ձեր անումը կապում են բիզնեսների հետ Գարեգին Երկրորդը պատասխանեց, որ եթե լրագրողները ավելի լավ գիտեն, ուրեմն այդ հարցին պատասխամելը ավելորդ է: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
