«Ընդդիմությունը ճորտատիրությանը սպասարկող ուժ է».Ազատ Արշակյան/տեսանյութ/
«Փոփոխություններ կատարել՝ նշանակում է՝ անձնակազմ փոխել, ոչ միայն ծրագիրը պետք է փոխել, այլև կատարողներին, դրա համար կարծում եմ՝ շատ բնական է: Դավիթ Հարությունյանին սխալ կլինի գործազուրկ տեսնել, ես չեմ պատկերացնում Դավիթ Հարությունյանին գործազուրկ, նույնը և՝ Վաչե Գաբրիելյանի համար։ Իմ ամպլուայի մեջ չկա իշխանություններից որևէ մեկին գովելը, բայց ես կարծում եմ, որ Դավիթ Հարությունյանն արժանի է, որ մնա, որովհետև նա շատ բան գիտի և աշխատունակ է, հզոր անհատ է»,- այս մասին Հայելի ակումբում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նախկին պատգամավորի խոսքով՝ արմատական փոփոխություններ պետք է արվեն, ու այդ փոփոխությունները պետք է բերեն նրան, որ այդ փոփոխություններ անողներն էլ պետք է հեռանան այդ փտած նավից։ Այդ քաղաքական կուրսը խորտակվող նավ է, որից պետք է հեռանա Հայաստանը։ «Ընդդիմություն կոչվող ուժերը սպասարկում են նույն Եվրասիական միության շահերին:Նրանք ճորտատիրությանը սպասարկող ուժ են:Ի՞նչին են նրանք ընդդիմախոս, իրա՞ր են ընդդիմախոս, դա արդեն մեզ չի հետաքրքրում, աշխատանքի տեղավորման բորսա՞ է, ինչ է ընդդիմությունը»,-նշեց Ազատ Արշակյանը:
