Պատասխանատու կերպով ասում եմ՝ Կարեն Կարապետյանի բերած կադրերն ինձանից լավը չեն. Աննա Գևորգյան

Արդեն տեղեկացրել ենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կադրային ջարդ է սկսել Կառավարությունում։ Նա աշխատանքից ազատել էր Հովիկ Աբրահամյանի կադրերին, այդ թվում օգնական Աննա Գևորգյանին։ Վերջինս էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ՝ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար: Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի»։ Կայքը կապ հաստատեց Աննա Գևորգյանի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։ Վերջինս, չնայած այլևս չէր ցանկանում խոսել թեմայի մասին, սակայն որոշ մանրամասներ ներկայացրեց։ -Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը Ձեզ հեռացրել աշխատանքից։ -Ես ընդամենն ուզում եմ ասել, որ հենց պարոն Կարեն Կարապետյանն էր, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պրոֆեսիոնալ կադրը լավ կադրն է։ Ես կուզեի իմանալ, թե որոնք են այն չափանիշները, որոնցով առաջնորդվում է պարոն վարչապետը։ Եթե ինքը տեղյակ չէ, չի ծանոթացել մարդու անցած ճանապարհին, մասնագիտական հմտություններին, լեզուների իմացությանը, մարդու հեղինակությանը, քաղաքում և ՀՀ-ում ունեցած ռենոմեին, ուրեմն արդեն սխալ է։ Ինձ շատ-շատ տեղեր են ճանաչում։ -Ձեր աշխատանքային գործունեությունը կներկայացնե՞ք։ -Ես մինչև Կառավարություն գալը քաղծառայողներին եմ դասավանդել, միջազգային կառույցներում եմ աշխատել, ՀՀ սահմաններից դուրս էլ ունեմ իմ հեղինակությունը։ Ես երկու տարի Ազգային ժողովում եմ աշխատել, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում։ Այսինքն, եթե այդ ամեն ինչից ելնելով, չեն ծանոթանում քեզ հետ, չգիտեն քո մասնագիտական հմտությունները, մարդկային որակները, քո նվիրվածությունն, ապա… Ինձ համար այս պաշտոնը, մեծ հաշվով, որևէ բան չարժի, որովհետև ես ամեն տեղ գործ ունեմ։ Ես անգամ Կառավարությունում աշխատելու ժամանակ եմ տարբեր առաջարկներ ստացել, անգամ արտերկրից։ Ես պարզապես ուզում եմ, որ այն ամպագոռգոռ հայտարարությունները, որ արվում են, կյանքի կոչվեն։ Ստացվում է՝ Դուք հայտարարում եք դա, բայց չեք անում։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս հույս ունենամ։ Ես, լավ կրթություն ստանալով, հնարավորություն ունենալով արտերկրում աշխատելու, ապրելու, ես մնացել եմ ՀՀ-ում և ուզում եմ պայքար տանել ինձ, ինձ նման մարդկանց ու այն հասարակ ժողովրդի համար։ Ես իմ ներդրումն ունեցել եմ այս երկրի մի փոքր կորիզի համար։ Ինչպե՞ս է լինելու երկրի վիճակը, եթե գալիս են ոչ իմ համար, Ձեր համար, ում համար են եկել։ Ամպագոռգոռ հայտարարություն են անում նաև տնտեսության վիճակի մասին։ Կյանքը ցույց կտա, որ տաշած քարը գետնին չի մնալու։ Ես ուզում եմ իմանալ՝ մեր երկրի վիճակն ի՞նչ է լինելու։ Ես չեմ ուզում գան, հայտարարեն ու գնան։ Ինքն էլ կգնա, հետո նորից մեկ ուրիշը կգնա։ Խնդիրը պաշտոնի մեջ չէ։ Առավել մանրամասն` Lurer.com

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am