ՀՀԿ-ին խորհուրդ են տալիս /տեսանյութ/
« Նոր Կյանքում ՔՊ-ն կիրառեց Հրազդանի ընտրությունների փորձը:Այստեղ հաջողվեց, որովհետեւ գումար բաժանելը չեղավ, ինչպես Հրազդանում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՔՊ վարչության անդամ, մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը,նշելով՝ այնպես չի, որ իշխանությունն ընտրախախտումներ կատարելու որեւէ փորձ չի կատարել: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ում պետք է լինի մեկ ընդդիմություն, եւ ՔՊ-ն հավակնում է լինել այդ ընդդիմությունը: «Մեր քաղաքական ուժը միշտ աչքի է ընկել ռեալ խոսքով, գործով, սա իշխանափոխության սկիզբ չի, ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման սկիզբն է, մեկ ընդդիմության ձեւավորման սկիզբ է, լուրջ հայտ է, ապացույց է, որ մեր բոլոր ասածներն իրագործելու ենք, իշխանափոխություն բառը մենք օգտագործելու ենք մեկ անգամ եւ ասելու ենք այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ 15, 30 օր հետո իշխանափոխություն կանենք, որովհետեւ ե՛ւ հանրահավաքը, ե՛ւ ռեժիմը խուճապի մեջ է, տեսեք էսա ինչ ենք անելու, իրենց արժեքը կորցրել են մեր երկրում»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը և Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսանը ՀՀԿ-ին խորհուրդ տվեցին ավելի ուշադիր լինեն իրենց քայլերում և իրենց գործունեությամբ ծառայեն ի շահ ժողովրդի:
