«Թաղային հեղինակություները համոզում էին,որ ընտրակեղծիքներ անեն».Գարիկ Սարգսյան/տեսանյութ/
«Իմ հնարավորությունների սահմանում արել եմ ամեն ինչ, որ խախտում չլինի, այդ ընտրատեղամասը համակ ուշադրության կենտրոնում է եղել, ոչ ոք չի կարողացել անել որեւէ բան, որ չքվեարկած քվեաթերթիկ հայտնվի արկղում: Ինչպե՞ս է Լեռնիկ Ալեքսանյանը պատկերացնում, որ մեկ դիտորդի վրա չի կարողանում ազդել, պետք է ազդի՞ համայնքի ղեկավարի վրա, դա բացառված է»,- այս մասին Հայել ակումբում ասաց Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորր Լեռնիկ Ալեքսանյանի այն հայտարարությանը,որ ով ընտրվի,ՀՀԿ-ի ասածն է անելու:Գյուղապետը նշեց,որ ՏԻՄ ընտրության ժամանակ՝ թաղային հեղինակությունները և այլոք, փորձել են համոզելով, սպառնալով դուրս բերել ընտրատեղամասից, բայց որեւէ մեկին դա չի հաջողվել: Հարցին՝ գյուղում լարվածություն չկա՞,ինչպես են նոր գյուղապետին ընդունում,Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Բոլորի տրամադրությունը շատ բարձր է, միմյանց աչքալուսանք էին տալիս, որ 17 տարի անց գյուղապետը փոխվեց:Անգամ գյուղի այն բնակիչները,ովքեր արտերկրում են, իմ ընտրվելուց հետո բոլորը զանգել շնորհավորել են»,-հայտնեց բանախոսը:
