Ավագանու թեկնածուի նկատմամբ ոտնձգություններ կատարած անձին մեղադրանք է առաջադրվել

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան ու տեղափոխել ամայի տարածք: Այնտեղ ևս հիշյալ անձինք շարունակել են բռնություն կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց: Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ զուգորդված ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու համար Էջմիածին քաղաքի բնակիչ Ա. Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: Նախաքննության ներկա փուլում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am