Նոր մանրամասներ.որն էր ԲՀԿ-ական թեկնածուի որդու սպանության շարժառիթը
Գյումրիում սպանվել է Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ԲՀԿչ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդեւան Գրիգորյանի՝ Ապարի որդին: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվել, և իրավապահներն այժմ դեպքի վայրում են:Հրազենային վիրավորումը ստացել է գլխի շրջանում: Հայտնաբերվել է ատրճանակ, հանգամանքները պարզվում են: Գյումրու բժշկական կենտրոնից հայտնեցին,որ նրան հիվանդանոց են տեղափոխել 13:30-ի սահմաններում մահացած։ Հրազենային վիրավորում ստացած Արշակ Գրիգորյանը Վարդևան Գրիգորյանի 4 զավակներից կրտսերն էր՝ 26 տարեկան: Նրան Գյումրու Պոլիգոններ թաղամասից հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած: Մեր աղբյուրների խոսքով՝ Արշակը համեստ երիտասարդ էր, երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով:
