Տուրիստները գալու են Նոր Կյանք ու check-in են լինելու.Նոր Կյանքի նոր գյուղապետ
Ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18–ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ընտրություններում: Հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու Նոր Կյանքի նոր կյանքը, Նոր կյանքի նոր գյուղապետ Գարիկ Սարգսյանը պատասխանեց.«Տուրիստները գալու են Նոր Կյանք ու check-in են լինելու»: հԱՐՑԻՆ, որ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ ի վերջո «իր դուռն է գնալու Սարգսյանը», Գարիկ Սարգսյանը հիշեցրեց, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ինքը դիտորդ է աշխատել ընտրատեղամասում, որտեղ էլ եղել է Ալեքսանյանը. «Իմ հնարավորությունների սահմանում արել եմ ամեն ինչ, որ խախտում չլինի, այդ ընտրատեղամասը համակ ուշադրության կենտրոնում է եղել, ոչ ոք չի կարողացել անել որեւէ բան, որ չքվեարկած քվեաթերթիկ հայտնվի արկղում: Ինչպե՞ս է Լեռնիկ Ալեքսանյանը պատկերացնում, որ մեկ դիտորդի վրա չի կարողանում ազդել, պետք է ազդի՞ համայնքի ղեկավարի վրա, դա բացառված է»,- ասաց Նոր Կյանքի գյուղապետը՝ հավելելով, որ իրեն փորձել են համոզելով, սպառնալով դուրս բերել ընտրատեղամասից, բայց որեւէ մեկին դա չի հաջողվել:
