Այնպես չի, որ իշխանությունն ընտրախախտումներ կատարելու որեւէ փորձ չի կատարել.Ալեն Սիմոնյան
ՔՊ վարչության անդամ, մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ,անդրադարձավ սեպտեմբերի 18-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին և հայտարարեց,որ չնայած, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ընտրություններում, սակայն այնպես չի, որ իշխանությունն ընտրախախտումներ կատարելու որեւէ փորձ չի կատարել:Սիմոնյանը հիշեցրեց, որ իրենք մասնակցել են 3 համայնքի ընտրություններում՝ Ոսկեվազ, Իրինդ եւ Նոր Կյանք, կարողացել են հաղթել Նոր Կյանքում: « Իմ հաջողությունը պայմանավորում է թիմի աշխատանքով:Երբ Նոր կյանքում որոշվեց տարածքային կառույց հիմնել, խորհրդի նախագահ ես ընտրվեցի, որոշում կայացվեց, որ պետք է առաջադրվենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին տեղում աշխատեց ուժեղ թիմ, որը կազմեց ծրագիր՝ վերհանելով բոլոր խնդիրները»,-հայտարարեց Նոր կյանքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը: «Մենք ասում էինք ոչ թե եկեք մեզ ընտրենք ու մեր ծրագիրը, այլ հիմնական շեշտն այն էր, որ ձեր քվեն պահելու ենք, ոչ ոք չի կարող իմանալ ձեր քվեարկությունը, այն լինելու է գաղտնի»,-մանրամասնեց Սարգսյանն իրենց քարոզարշավի աշխատանքները: Նոր կյանքում ՔՊ-ն կիրառեց Հրազդանի ընտրությունների փորձը.«Այստեղ հաջողվեց, որովհետեւ գումար բաժանելը չեղավ, ինչպես Հրազդանում»,-ասաց Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ Նոր կյանքի հաջողությունները կգրանցվեն նաեւ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում:
