Հեղինակություններն ու ընտրությունները
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին` ինչպես է գնահատում այն, որ թաղային հեղինակությունները Հայաստանի որոշ համայնքներում ազդել են ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա,պատասխանեց, որ Հայաստանում անցել են ժամանակները, երբ հեղինակությունները ազդում են ընտրությունների արդյունքների վրա: Խոսելով երկրի տնտեսական վիճակից՝ ասաց, որ իշխանությունը միշտ ապահովում է տնտեսական աճ: Դիտարկմանը, թե ինչպես կարող է «Հանրապետական» կուսակցությունը վայելել հասարակության վստահությունը, երբ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը խայտառակ վիճակում է գտնվում, նշեց. «Կայացած քաղաքական ուժեր շատ քիչ կան, այդ պատճառով էլ հասարակությունը շարունակում է վստահել այն մարդկանց, որոնք իշխանություն են ներկայացնում: Տնտեսական աճ ապահովող կառավարությունները միշտ չէ որ ընտրվում են, կամ միշտ չէ, որ հաղթում է ընդդիմությունը»:
