Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը 5-րդ բանակային զորամիավորում

  • Հայոց անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց
    Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության
    Խորհրդի անդամները Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի
    գլխավորությամբ հյուրընկալվել էին 5-րդ բանակային զորամիավորման 5
    զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին,
    պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայաստանի
    Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Տոնական
    միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝
    Խաչիկ Ասրյան. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության
    նախարարության 5-րդ զորամիավորման մեծարգո՛ հրամանատար,
    գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան, քրիստոսապա՛շտ Տեր Հայր,
    հայրենապա՛հ զինվորականներ, սիրելի՛ արծիվներ, 20-րդ
    դարավերջին, հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ
    ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, նահատակված
    և կենդանի հերոսների շնորհիվ, ձեր շնորհիվ քրիստոնյա հայ
    ժողովուրդը ձեռք բերեց հայոց անկախ պետականություն և ազգային
    բանակ, պետականություն և բանակ, որոնք յուրաքանչյուրիս համար
    դարձան բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը,
    հայրենիքը:
    Ուղիղ 25 տարի է Երկիր մոլորակում բնակվող ողջ հայ ժողովուրդը
    տոնում է Հայոց անկախության տարեդարձը:
    Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից ջերմորեն
    շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետության
    անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
    Պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր
    զավակներ, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատաների դիմաց կանգնած
    են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի
    հակառակորդները՝ ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված
    հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր
    թիկունքում են ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող
    թանկագին ձեր ծնողները, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք Ազգ-Բանակը,
    որ հայ ժողովուրդն է Ազգ-Բանակը: Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանը
    ավելին է, քան մենք՝ բոլորս: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու
    հավատք՝ Աստված և Հայաստան ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ
    լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում և ուղեղներում:
    Աստված պահապան Ձեզ և Ձեր օջախներին:
    Աստված պահապան Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:
    Շնորհավոր անկախությունդ Հայաստա՛ն»:
    1
  • ԽաչիկԱսրյանը«ԼեռնահայաստանիԱրծիվ»ոսկյահուշամեդալով
    պարգևատրեց հինգ զորամասերի հինգ սպաների: Թանկարժեք իրային
    նվերներով պարգևատրվեցին 5-րդ բանակային զորամիավորման
    հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, զորամիավորման
    հրամանատարի բոլոր տեղակալները, հինգ զորամասի
    հրամանատարները, մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ,
    զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:
    Հայաստանի Հանրապետության պաշտպանության
    նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում
    կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման
    ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և
    երախտագիտություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան
    Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ
    Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
    կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին
    լրջագույնս աջակցելու համար:
    «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
    կազմակերպության տեղեկատվության և
    հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Թուրքիայում դրական են խոսել Հայաստանի հնարավոր համագործակցության մասին Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Չեմ կարող լռել, կոկորդս սեղմվում է Ոստիկանական ուժեր են կենտրոնացնում Օպերայի տարածքում Ջուր չի լինի Մահաբերի ուղևորությունը պետական գործառույթի հետ կապ չուներ, կապված էր քաղաքական գործունեության հետ Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը» Նախագիծ. Կառավարությունն ԱՆԻՖ-ին 9,8 մլն դոլար կտա, որ վերջինս մարի պարտքերը. Hetq.am Զրո կարեկցանք ունի իր համար զոհված հերոսների ծնող ծեծող, ընդդիմությանը ճնշող ոստիկանների նկատմամբ․ Մուրազի Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին. Քրիստինե Վարդանյան Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» Բանակցությունների ֆոնին մի քանի նավեր են անցել Հորմուզի նեղուցով․ CNN Երեկվա վթարի հետեւանքով տուժած երիտասարդը Գյումրիից տեղափոխվել է Երեւան. պետք է վիրահատվի Մեշհեդում բարձրացվել է կանաչ դրոշ ԱՄՆ Կոնգրեսում Սպիտակ տան բժշկին կոչ են արել ստուգել Թրամփի հոգեկան առողջությունը Հավատարիմ են Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին․ Հաջիև Կալաս․ Աջակցությունը «չի կարող միակողմանի լինել» Իսրայելը հարվածել է Լիբանանին «Էս մարդն անգամ մարդկանց մահերի վրա է անամոթաբար միավորներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»». Արմեն Հովասափյան Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների Սթարմերը սկանդալի մեջ է հայտնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am